«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2006 թվականի N 2-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետություն «Թռչնի գրիպ» հիվանդության մուտքը կանխելու նպատակով անհրաժեշտ ախտահանիչների և այլ պարագաների ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 50000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «(23140.8 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր», 13859.2 հազ. դրամը` «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» («Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ տրամադրելու նպատակով) և 13000.0 հազ. դրամը` «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածներով): (1-ին կետը փոփ. 28.09.06 N 1370-Ա)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ախտահանիչների և այլ պարագաների գնումները կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով` 35-օրյա ժամկետում` գնման պահանջի ծագման օր համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հունվարի 12 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.09.2006, N 1370-Ա | 07.10.2006, N 2-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|