Basic information
Number
N 136
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.03.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.03.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.03.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
05.03.1999
Effective date
05.03.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1999 թվականի N 136
քաղ. Երևան

 

ՆԱԽԿԻՆ «ՀԱՅՀԻԴՐՈԷՆԵՐԳԱՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԹՈՒՆԵԼ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել նախկին «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտ» պետական ձեռնարկության «Թունել» դուստր ձեռնարկությունը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախկին «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտ» պետական ձեռնարկության «Թունել» դուստր ձեռնարկության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման գործընթացի իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան