«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2006 թվականի N 280-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հաշվի առնելով «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել Շիրակի մարզպետարանի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Եղնաջուր գյուղի դպրոցի` «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից նորոգված շենքի և դպրոցի կողմից զբաղեցված 0.40 հեկտար հողամասի` որպես պետական սեփականություն գույքային իրավունքների պետական գրանցումը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումից հետո Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Եղնաջուր գյուղի դպրոցի շենքը և դպրոցի կողմից զբաղեցված 0.40 հեկտար հողամասը նվիրաբերել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն` մարզի սոցիալապես անապահով երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ կնքել նվիրաբերության պայմանագիր:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մարտի 11 |