040.0544.29.11.97
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 1997 թ. N 544
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 544 ՈՐՈՇՄԱՄԲ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ եվ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվություն և քանդման թույլտվություն (այսուհետև` թույլտվություն) ստանալու պայմանները, թույլտվության տեսակները և կարգը:
2. Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի` ինչպես նոր կառուցապատվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որևէ շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը:
3. Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ շենքերի և շինությունների քանդումն իրականացնելու իրավունքը:
4. Առանց թույլտվության կարող են կատարվել միայն ընթացիկ նորոգման աշխատանքներ, որոնց հետևանքով չի փոփոխվում շենքերի և շինությունների արտաքին տեսքը, ինչպես նաև բարեկարգման աշխատանքներ, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը և (կամ) չեն հակասում սահմանված օգտակալություններին (սերվիտուտներ):
5. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և համընթաց աշխատանք կարող է իրականացվել բացառապես նախագծով որոշված տարածքի սահմաններում:
6. Կառուցապատողը պարտավոր է նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում համաձայնության գալ կառուցապատման կամ քանդման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:
Փոխհատուցման ձևերի և չափի մասին անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:
7. Թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում մարզպետը, Երևանում` թաղային համայնքի ղեկավարը` Երևանի խորհրդի սահմանած կարգով` օրենքով և սույն կարգի պահանջներին համապատասխան:
Համայնքների ղեկավարները թույլտվության մասին եռօրյա ժամկետում իրազեկում են մարզպետներին, Երևանում` Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը և համապատասխան հարկային մարմնին` ներկայացնելով թույլտվության պատճենը:
(7-րդ կետը խմբ., լրաց. 29.10.98 N 666, խմբ. 25.07.01 N 682)
II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
8. Թույլտվության տեսակներն են`
ա) նոր կառուցվող օբյեկտների` շենքերի, շինությունների շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարման թույլտվությունը.
բ) գոյություն ունեցող օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, արդիականացման, վերականգնման աշխատանքների կատարման թույլտվությունը.
գ) գոյություն ունեցող օբյեկտների քանդման թույլտվությունը:
(8-րդ կետը փոփ. 18.09.01 N 869)
III. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Շինարարության թույլտվություն ստանալու համար կառուցապատողը թույլտվություն տվող իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում (N 1 ձևը կցվում է).
բ) նախագծային փաստաթղթերի մշակման համար` իրավասու մարմնի կողմից հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, որտեղ նշվում են օբյեկտի համար անհրաժեշտ տեխնիկական, քաղաքաշինական և այլ պայմաններ.
գ) օբյեկտի շինարարության համար սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթեր, իսկ փուլերով մշակվող նախագծի դեպքում` միջանկյալ հաստատվող փուլի նախագծային փաստաթղթերը:
Դիմումում նշվում են`
ա) օբյեկտի նշանակությունը (բնույթը) և հասցեն.
բ) օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակված և սահմանված կարգով փորձաքննություն անցկացրած տնտեսավարող սուբյեկտները` համապատասխան գործունեության իրականացման լիցենզիաների համարներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության մասին նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը:
գ) (ենթակետը հանվել է 18.09.01 N 869)
Սահմանված կարգով հաստատված բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների շինարարության թույլտվությունը տրվում է հաստատված տեղակապման նախագծի հիման վրա:
Ոչ ձեռնարկատիրական նպատակներով քաղաքացիական օբյեկտների շինարարությունը կառուցապատողի կողմից կարող է իրականացվել ինքնուրույն` տնտեսական եղանակով, առանց համապատասխան գործունեության իրականացման լիցենզիայի:
Կառուցապատողները (այդ թվում` բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների սեփականատերերը) պարտավոր են կառուցապատումն իրականացնել հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ-տեխնիկական պահանջներին համապատասխան:
(9-րդ կետը փոփ. 25.07.01 N 682, փոփ., լրաց., խմբ. 18.09.01 N 869)
10. Քանդման թույլտվություն ստանալու համար սեփականատերը թույլտվություն տվող իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում (N 2 ձևը կցվում է).
բ) անշարժ գույքը փոփոխության ենթարկելու իրավազորությունը հաստատող փաստաթղթի պատճենը:
Դիմումում նշվում են`
ա) քանդվող օբյեկտի նշանակությունը (բնույթը) և հասցեն.
բ) քանդման նպատակը.
գ) քանդվող օբյեկտի հիմնական ցուցանիշները:
11. Թույլտվություն տվող իրավասու մարմինը կառուցապատողի (սեփականատիրոջ) ներկայացրած փաստաթղթերը քննարկում է և ընդունում որոշում թույլտվության կամ մերժման մասին` դիմում տալու օրվանից ոչ ավելի, քան երկու շաբաթվա ընթացքում:
12. Շինարարության թույլտվությունը ձևակերպվում է համաձայն N 3 ձևի (կցվում է), քանդման թույլտվությունը` համաձայն N 4 ձևի (կցվում է):
Շինարարության թույլտվության հետ մեկտեղ կառուցապատողին է տրվում շինարարության վարման մատյան, որը դրոշմակնքում է թույլտվություն տվող իրավասու մարմինը:
Շինարարության վարման մատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
(12-րդ կետը լրաց. 21.10.99 թիվ 658)
13. Եթե նոր կառուցվող օբյեկտի շինարարության իրականացումը հնարավոր չէ առանց գոյություն ունեցող օբյեկտի (օբյեկտների) քանդման, ապա սեփականատիրոջը տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը` համապատասխան նշումով, հանդիսանում է նաև քանդման թույլտվություն:
Օբյեկտի փաստացի քանդումը և նոր շինարարությունն իրականացվում են շինարարության թույլտվություն ստանալուց հետո` ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված հերթականությամբ:
Այն դեպքում, երբ տեղանքի ճարտարագիտական ուսումնասիրություններն առանց քանդման անհնարին են, օբյեկտի քանդումը կարող է իրականացվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն` մինչև շինարարության թույլտվություն ստանալը:
14. Եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում և (կամ) հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն` համաձայն սույն կարգի 4-րդ կետի, ապա սեփականատիրոջը տրվում է քանդման թույլտվություն:
15. Թույլտվության մերժման դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին (սեփականատիրոջը) գրավոր իրազեկում է մերժման շարժառիթների մասին:
Կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարման դեպքում թույլտվության կամ մերժման մասին հարցը քննարկվում է ոչ ավելի, քան յոթ օրվա ընթացքում:
16. Թույլտվության ձևակերպման օրվանից մեկ տարվա ընթացքում թույլտվությամբ նախատեսված աշխատանքները չսկսելու դեպքում կառուցապատողը պարտավոր է դիմել թույլտվություն տվող իրավասու մարմին կառուցապատման տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ և սույն կարգի համաձայն նոր թույլտվություն ստանալու համար:
17. Կառուցապատողը շինարարության ընթացքում պարտավոր է 7-օրյա ժամկետում իրավասու մարմնին տեղեկացնել թույլտվության պայմանների փոփոխման մասին (աշխատանքները կատարողների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների փոխարինման, նախագծային լուծումների փոփոխման դեպքերում):
18. Նախագծային լուծումների սահմանված կարգով փոփոխման դեպքում շինարարության թույլտվությունը ենթակա է վերաձևակերպման` համաձայն սույն կարգի դրույթների:
IV. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
19. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիներում, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտություն առաջանալիս, բնապահպանական, քաղաքաշինական և այլ հատուկ կարգավորման օբյեկտներում թույլտվությունները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:
V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
20. Թույլտվություն տվող իրավասու մարմնի գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:
21. Եթե կառուցապատողը շինարարության ընթացքում թույլտվության պայմանների փոփոխման մասին իրավասու մարմնին չի իրազեկում և (կամ) կեղծ տեղեկություններ է տրամադրում, ապա խախտումը բացահայտելու պահից թույլտվության գործողությունը համարվում է կասեցված` մինչև կասեցման պատճառների վերացումը:
22. Առանց թույլտվության օբյեկտի քանդումը և շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարումը (բացի սույն կարգի 4-րդ կետում նշվածներից) հանդիսանում է ինքնակամ և առաջ է բերում գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
VI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
23. Սույն կարգին կից NN 1 և 3 ձևերում տնտեսավարող սուբյեկտների լիցենզիաների համարները պարտադիր նշվում են 1998 թվականի հունվարի 1-ից:
Ձև N 1
_______________________________________________________________ ին |
(մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը) |
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ`
__________________________________________________________________ |
(կազմակերպության անվանումը, անհատ անձի |
__________________________________________________________________ |
անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը) |
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ տալ շինարարության թույլտվություն _________________________________ |
(նոր կառուցվող օբյեկտի |
__________________________________________________________________ |
շինմոնտաժային աշխատանքներ, վերակառուցման, ուժեղացման, արդիականացման, |
__________________________________________________________________ |
վերականգնման աշխատանքներ, անհրաժեշտ է նշել օբյեկտի անվանումը) |
կատարման համար, ____________________________________________________ |
(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի ծածկագիրը) |
հասցեով հողամասի վրա:
Հայտնում եմ`
1. Օբյեկտի նախագծային փաստաթղթերը`
1.1. մշակվել են ______________________________________________________ |
(նախագծային կազմակերպության անվանումը, լիցենզիա ունեցող |
___________________________________________________________ կողմից. |
մասնագետի անունը, ազգանունը և լիցենզիայի N-ը) |
1.2. ընդունված կարգով համաձայնեցվել են շահագրգիռ կազմակերպությունների, ճարտարապետության և քաղաքաշինության մարմինների հետ.
1.3. ստացել են N _____________ «_____»_______________________ թ. |
փորձաքննության դրական եզրակացություն _______________________________________ |
(փորձաքննության մարմնի |
__________________________________________________________կողմից. |
անվանումը, մասնագետի անունը, ազգանունը, լիցենզիայի N-ը) |
2. N _______________ «______»___________________________թ. պայմանագրի |
համաձայն հեղինակային հսկողությունն իրականացվելու է ______________________________ |
(կազմակերպության անվանումը, |
____________________________________________________________ կողմից. |
մասնագետի պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսը, լիցենզիայի N-ը) |
3. N ______________ «_____»_______________________________թ. պայմանագրի |
համաձայն տեխնիկական հսկողությունն իրականացվելու է ______________________________ |
(կազմակերպության անվանումը, |
____________________________________________________________ կողմից: |
մասնագետի պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսը, լիցենզիայի N-ը) |
4. N __________________ «______» _____________________ թ. պայմանագրի |
համաձայն շինարարական աշխատանքներն իրականացվելու են ___________________________ |
(կազմակերպության |
________________________________________________________ միջոցով: |
անվանումը, անհատ ձեռներեցի անունը, ազգանունը, լիցենզիայի N-ը) |
Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են`
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
Պարտավորվում են շինմոնտաժային աշխատանքներն իրականացնել գործող կարգին խիստ համապատասխան և ներկա դիմումում նշված տեղեկությունների հետ կապված բոլոր փոփոխությունների մասին
հայտնել _____________________________________________ |
(թույլտվություն տվող մարմնի անվանումը) |
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ`
___________________ | ________________ | ________________________ |
(պաշտոնը) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)
«____» ______________ 199 թ. |
Ձև N 2
_______________________________________________________________ ին |
(մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը) |
ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ`
__________________________________________________________________ |
(կազմակերպության անվանումը, անձի |
__________________________________________________________________ |
անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը) |
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ տալ ____________________________________ քանդման թույլտվություն |
(շենքերը, շինությունները) |
__________________________________________________________________ |
(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի ծածկագիրը) |
հասցեով հողամասի վրա __________________________________________ նպատակով: |
(նշվում է քանդման նպատակը) |
Հայտնում եմ.
1. Անշարժ գույքը փոփոխության ենթարկելու իրավազորությունն ամրագրված է N __________
«____» _______________________ թ. վկայականով` գրանցված ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի կողմից:
2. Քանդվող օբյեկտների հիմնական ցուցանիշները`
___________________________________________________________________ |
(ընդհանուր, բնակելի, օգտակար մակերեսը, հարկայնությունը, շինանյութերը և այլն) |
____________________________________________________________________ |
____________________________________________________________________ |
____________________________________________________________________ |
Պարտավորվում են օբյեկտի քանդման աշխատանքները կատարել գործող կարգին համապատասխան:
ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ`
___________________ | ________________ | ________________________ |
(պաշտոնը) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)
«____» ______________ 199 թ. |
Ձև N 3
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
____________________________________________________________________ |
(մարզը, համայնքը) |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
«____» ____________________ թ. | N ________ |
Տրված է _____________________________________________________________ |
(կառուցապատողի անվանումը, ազգանունը, անունը, հողամասի հասցեն) |
___________________________________________________________________ |
(ամբողջ օբյեկտի շինմոնտաժային կամ վերակառուցման, ուժեղացման, |
______________________________________________________ կատարման համար, |
արդիականացման, վերականգնման աշխատանքները) |
այդ թվում` գլխավոր հատակագծի վրա նշված ______________________________________ |
(օժանդակ և ժամանակավոր |
_________________________________________________________________ |
կառույցների անվանումները) |
Նախագծային փաստաթղթերը մշակված են ________________________________________ |
(նախագծային |
____________________________________________________________ կողմից: |
կազմակերպության անվանումը, մասնագետի անունը, ազգանունը, լիցենզիայի N-ը) |
Տեխնիկական հսկողությունը հանձնարարված է _________________________________ |
________________________________________________________________ |
(կազմակերպության անվանումը, մասնագետի անունը, ազգանունը, լիցենզիայի N-ը) |
Հեղինակային հսկողությունը հանձնարարված է ________________________________ |
________________________________________________________________ |
(կազմակերպության անվանումը, մասնագետի անունը, ազգանունը, լիցենզիայի N-ը) |
Շինարարությունն իրականացվելու է _______________________________________ |
______________________________________________________________ միջոցով: |
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռներեցի անունը, ազգանունը, լիցենզիայի N-ը) |
Շինարարության վարման մատյանը բաղկացած է ___________________ էջից, կարված և |
դրոշմակնքված է ________________________________________________ կողմից: |
(թույլտվություն տվող իրավասու մարմնի անվանումը) |
Հատուկ պայմաններ.
1. Կառուցապատողը նախքան շինարարությունն սկսելը պարտավոր է փոխհատուցել այն անձանց հասցված վնասները, որոնց իրավունքները սահմանափակվում են շինարարության ընթացքում:
2. ____________________________________________________________ |
______________________________________________________________ |
______________________________________________________________ |
______________________________________________________________ |
_________________________ _____________________________________ |
_______________________ | _________________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
Ձև N 4
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
____________________________________________________________________ |
(մարզը, համայնքը) |
ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
«____» ____________________ թ. | N ________ |
Տրված է _____________________________________________________________ |
(դիմողի անվանումը, անունը, ազգանունը, հողամասի հասցեն) |
___________________________________________________________________ |
գլխավոր հատակագծի վրա հետևյալ համարների տակ նշված շենքերի, շինությունների և կառույցների քանդումն իրականացնելու համար.
___________________________________________________________________ |
(նշվում են ամբողջությամբ կամ մասամբ քանդման ենթակա օբյեկտները, |
___________________________________________________________________ |
դրանց հիմնական բնութագրերը) |
Քանդումն իրականացվում է _________________________________________________ |
(նշվում է քանդման նպատակը) |
___________________________________________________________________ |
Քանդման ենթակա են միայն թույլտվության մեջ նշված օբյեկտները:
Քանդման աշխատանքները կատարվում են սույն թույլտվության հիման վրա:
______________________ | ______________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
(կարգը խմբ., լրաց. 29.10.98 N 666, լրաց. 21.10.99 թիվ 658, խմբ., փոփ. 25.07.01 N 682, փոփ., լրաց., խմբ. 18.09.01 N 869)