Գլխավոր տեղեկություն
Համար
N 415
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.12.2000-24.07.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.15/13(468)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2003

040.0415.24.09.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 սեպտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 1997 թվականի N 415
քաղ. Երևան

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման գումարը վճարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1997 թվականի
սեպտեմբերի 24-ի N 415 որոշման

 

 

 

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻՆ ԿԱՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ ԹԱՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամը կամ հուղարկավորությունը կատարած անձը թաղման ծախսերի մասնակի փոխհատուցում ստանալու համար Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում (որում նշվում են կենսաթոշակառուի ընտանիքի անդամի կամ հուղարկավորությունը կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, անձնագրի սերիան և համարը).

բ) կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը, որոնց վրա կատարվում է նշում` «Փոխհատուցումը վճարված է», և կնքվում կնիքով: Կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը մնում է տարածքային կենտրոնում, իսկ բնօրինակը վերադարձվում է դիմողին:

(1-ին կետը փոփ., խմբ. 05.12.00 N 804)

2. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման ծախսերի մասնակի փոխհատուցում կատարվում է կենսաթոշակների վճարման համար սահմանված կարգով:

Նշված գումարը վճարվում է, եթե դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմումի հետ միասին ներկայացվել են կենսաթոշակառուի մահվանից հետո ոչ ուշ, քան 6-ամսյա ժամկետում:

(հավելվածը փոփ., խմբ. 05.12.00 N 804)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան