Գլխավոր տեղեկություն
Համար
N 110
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.08.2000-29.08.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.08/25(58)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.01.2023

040.0110.300497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 1997 թվականի N 110
քաղ. Երևան

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՇՎԱՐԿ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» N 358 որոշման ժամկետացանկով նախատեսված միջոցառումների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկի կատարման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1998 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կարգով ճանաչված պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը:

(2-րդ կետը խմբ. 24.03.98 N 199)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 15-ի n 224 կարգադրությունը` անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների մասով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 30-Ի N 110 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների (այսուհետև` կոոպերատիվի վարչություն) և փայատերերի հետ փոխհաշվարկի կատարման հիմնական դրույթները:

2. Իրենց հաշվեկշռում անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները`

ա) կոոպերատիվի վարչության և շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության հետ համատեղ մինչև 1998 թվականի ապրիլի 15-ը կատարում են անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների հաշվառում և դրանք հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնում կոոպերատիվի վարչությանը` հիմք ընդունելով անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների շինարարության ընթացքում կատարված աշխատանքների կատարողական ակտերն ու ֆինանսավորումը.

բ) եթե կոոպերատիվ բնակելի տան վրա ծախսեր չեն կատարվել, ապա կոոպերատիվի վարչության հետ ճշտում են դրամական փոխհատուցման ծավալը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոոպերատիվի վարչության հետ եռամսյա ժամկետում ճշտում են անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանները և ապահովում հողի նկատմամբ իրավունքի փաստաթղթերի ձևակերպումը.

դ) ամփոփում և մինչև 1998 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում տեղեկանք սույն կետով տրված հանձնարարականների կատարման մասին:

(2-րդ կետը լրաց. 24.03.98 N 199)

3. Եթե կոոպերատիվի վարչության կողմից ներդրված միջոցներից ծախսեր չեն կատարվել կամ փայատերերի կողմից ներդրված միջոցներն ավելին են կատարված աշխատանքների ծավալից, ապա նշված միջոցների չօգտագործված մասը յուրաքանչյուր փայատերի համար ճանաչվում է որպես պետական պարտք, և այն փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների շինարարությունը սեփական միջոցների հաշվին շարունակելուց հրաժարվելու դեպքում փախստականները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը` սկսած կոոպերատիվների ձևավորման օրվանից:

5. Անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների փայատերերի փայաբաժինը կարող է օտարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Կոոպերատիվի վարչությունը սահմանված կարգով կարող է փոփոխություններ կատարել անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տան նախագծում` այն համաձայնեցնելով համապատասխան իրավասու մարմինների հետ:

7. Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունները մինչև 2000 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում իրենց հաշվեկշռում գտնվող անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների շինարարության կատարողական ակտերը, անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների առանձին փայատերերի հաշվին կատարված ֆինանսական հատկացումների վերաբերյալ համապատասխան բանկի տեղեկանքը և փոխադարձ հաշվարկների փաստաթղթերը (պատվիրատու և կապալառու կազմակերպությունների ակտեր) անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի պահանջած գումարի վերջնական չափը որոշելու համար:

(7-րդ կետը լրաց. 24.03.98 N 199, խմբ. 02.08.00 N 432)

(կարգը լրաց. 24.03.98 N 199, խմբ. 02.08.00 N 432)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.01.2023, N 42-Ն 13.01.2023, N 110
15.11.2005, N 2000-Ն 24.12.2005, N 110
29.08.2001, N 784 29.08.2001, N 110
02.08.2000, N 432 02.08.2000, N 110
24.03.1998, N 199 30.04.1998, N 110
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան