«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 310-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված շարժական գույքը` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, աճուրդի մեկնարկային գին սահմանելով սույն որոշման հավելվածում նշված գնահատված մեծությունները:
2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի առանձին տարրերի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում.
գ) աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դրանք ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին` Հայաստանի Հանրապետության արժույթով:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մարտի 18 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը |
Ավտոմե- |
Թողարկ- |
Ձեռք- |
Սկզբնա- |
Մաշ- |
Հաշվե- |
Օտարվող |
Գնահատման |
1. |
Ավտոմեքենա |
ԱԴԶ 3744 |
1994 թ. |
2002 թ. |
3734,3 |
100 |
- |
2761,2 |
29.11.2005 թ. |
2. |
Ավտոմեքենա |
193ՏՍ61 |
1993 թ. |
2002 թ. |
2720,00 |
100 |
- |
930,24 |
29.11.2005 թ. |
3. |
Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ» |
732ԼԼ01 |
1993 թ. |
2002 թ. |
3344,27 |
100 |
- |
1143,74 |
29.11.2005 թ. |
4. |
Ավտոմեքենա |
ԱԴԳ03-08 |
1993 թ. |
2002 թ. |
3344,27 |
100 |
- |
1143,74 |
29.11.2005 թ. |
5. |
Ավտոմեքենա |
187ՏՍ61 |
1993 թ. |
2002 թ. |
3344,27 |
100 |
- |
1143,74 |
29.11.2005 թ. |
6. |
Ավտոմեքենա |
189ՏՍ61 |
1993 թ. |
2002 թ. |
3344,27 |
100 |
- |
1143,74 |
29.11.2005 թ. |
7. |
Ավտոմեքենա |
190ՏՍ61 |
1993 թ. |
2002 թ. |
3344,27 |
100 |
- |
1143,74 |
29.11.2005 թ. |
8. |
Ավտոմեքենա |
առանց համարանիշի |
1993 թ. |
2002 թ. |
3344,27 |
100 |
- |
1143,74 |
29.11.2005 թ. |
9. |
Ավտոմեքենա |
192ՏՍ61 |
1993 թ. |
2002 թ. |
3344,27 |
100 |
- |
1143,74 |
29.11.2005 թ. |
10. |
Ավտոմեքենա |
196SU61 |
1995 թ. |
2002 թ. |
2773,72 |
100 |
- |
953,60 |
29.11.2005 թ. |
11. |
Ավտոմեքենա |
729LL01 |
1995 թ. |
2002 թ. |
3344,27 |
100 |
- |
1149,76 |
29.11.2005 թ. |
12. |
Ավտոմեքենա |
728LL01 |
1995 թ. |
2002 թ. |
2720,00 |
100 |
- |
935,14 |
29.11.2005 թ. |
13. |
Ավտոմեքենա |
158LU64 |
1995 թ. |
2002 թ. |
2720,00 |
100 |
- |
935,14 |
29.11.2005 թ. |
14. |
Ավտոմեքենա |
195SU61 |
1995 թ. |
2002 թ. |
2720,00 |
100 |
- |
935,14 |
29.11.2005 թ. |
15 |
Ավտոմեքենա |
731LL01 |
1996 թ. |
2002 թ. |
5140,00 |
100 |
- |
1782,55 |
29.11.2005 թ. |
16. |
Ավտոմեքենա |
103LL11 |
1994 թ. |
2002 թ. |
5477,5 |
100 |
- |
1883,16 |
29.11.2005 թ. |
17. |
Ավտոմեքենա |
102ԼԼ11 |
1996 թ. |
2002 թ. |
2067,00 |
100 |
- |
716,84 |
29.11.2005 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |