Գլխավոր տեղեկություն
Համար
N 1639-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1639-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետութան կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասակումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը հաստատելու մասին» N 217-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով) Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում 2005 թվականի առաջին եռամսյակում իրականացված սպասարկումների ու մատուցված ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 21.976.860 դրամ և 29.837,04 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում` «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը` 11.350.227 դրամ` օդանավարկության ծառայության, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը` 29.837,04 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` օդանավակայանների ծառայությունների և «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությանը` 10.626.633 դրամ` օդանավակայանի ծառայությունների համար:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 15
Երևան