«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2006 թվականի N 1384-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` հատուկ պահպանվող տարածքների` «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գոշի տեղամասի հողերից` 0,01 հեկտար տարածքով փոխադրել ՀԷԿ-ի գլխամասային հանգույցի կառուցման համար, իսկ 0,99 հեկտար տարածքը, որով նախատեսված էր անցկացնել խողովակաշարը (գծային ենթակառուցվածք) տրամադրել սերվիտուտային պայմանագրի միջոցով` համաձայն հավելվածի։
2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |