Basic information
Number
N 967-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.10.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
12.10.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.10.2011
Effective date
13.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2011 թվականի N 967-Ա

 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև 2011-2015 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրից բխող առաջիկա միջոցառումների ձևաչափերը, ինչպես նաև «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» պատվավոր տիտղոսը 2012 թվականի ապրիլի 23-ին Բուենոս Այրեսից Երևանին հանդիսավոր կերպով հանձնելու արարողության մանրամասները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 6-ը Արգենտինայի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսի (մասնակիորեն) և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցներից։

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Արգենտինայի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսի մյուս մասը և կեցության ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Արգենտինայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 12
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation