«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011436
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 27 սեպտեմբերի 2011 թ.  | 
թիվ 245-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կազմակերպել առևտրային բանկերում թղթադրամների փաթեթավորման և վճարունակության ստուգումների գործառնությունների իրականացումը և անվտանգության ապահովումը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 45-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգի ենթահավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության թղթադրամների վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցերի չափերը» աղյուսակի «Շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ» սյունը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.
| 
 Շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ  | |
| 
 1000 դրամ (2011թ.)  | 
 136 x 72  | 
2) Կանոնակարգի ենթահավելված 13-ի «Հայաստանի Հանրապետության թղթադրամների կապոցների վրադիրների չափերը» աղյուսակի «Շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ» սյունը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.
| 
 Շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ  | |
| 
 1000 դրամ (2011թ.)  | 
 136 x 72  | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 ՀՀ կենտրոնական բանկի  | 
Ն. Երիցյան | 
| 
 
 2011 թ. սեպտեմբերի 28  |