Գլխավոր տեղեկություն
Համար
N 1505-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2006-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1190
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2006 թվականի N 1505-Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՊԱՀՎԱԾ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների օգտագործման իրավունքի դադարեցման դիմաց վճարված գումարներից պահված եկամտահարկը վերադարձնել Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի կողմից հաստատված պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում օգտագործման իրավունքի դադարեցման դիմաց գումարներ ստացած քաղաքացիների ցուցակի հիման վրա, որտեղ նշվում են գումարներ ստացած քաղաքացիների ազգանունները, անունները, հայրանունները, անձնագրային տվյալները և պահված (վերադարձման ենթակա) եկամտահարկի գումարները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` Երևանի քաղաքապետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կազմել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված ցուցակը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված ցուցակն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ցուցակում նշված վերադարձման ենթակա գումարները փոխանցել ցուցակում նշված անձանց անունով այն բանկում բացված բանկային հաշիվներին, որը կհամաձայնվի առանց վճարի բացել և սպասարկել այդ հաշիվները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 1
Երևան