«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2006 թվականի N 441-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել 2005 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ հաշվեկշռային մեթոդով գնահատված ավտոմեքենաները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ առաջին աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը:
5. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի` աճուրդով վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը.
գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. ապրիլի 10 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN |
Գույքի անվանումը |
Թողարկման տարեթիվը |
Պետհամարանիշը |
Շարժիչի համարը |
Գույքի մեկնարկային գինը` գնահատված արժեքով |
Գնահատման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Տեխնիկական վիճակը |
1. |
Ավտոմեքենա «Վազ-2106» |
1980 թ. |
338UL28 |
4717830 |
597.8 |
15.08.2005 թ. |
ոչ բարվոք |
2. |
Ավտոմեքենա |
1990 թ. |
198US29 |
6559414 |
187.5 |
15.08.2005 թ. |
ոչ բարվոք |
Ընդամենը |
|
|
|
785.3 |
|
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |