Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 476-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2006-27.12.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.357
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.08.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.12.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006327

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 օգոստոսի 2006 թ.

թիվ 476-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍ (ԲԱԺՆԵՏՈՄՍ) ԿԱՄ ՓԱՅԱՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ», «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱԿՏՈՒԱՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը և «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը, 11-րդ հոդվածի 10-րդ մասը, 12-րդ հոդվածի 4-րդ մասը, 12-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 7-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 20-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման և ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է),

բ) «Ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ակտուարի և գործակալի մասնագիտական որակավորման պահանջներն ու որակավորման ստուգման կարգը»` համաձայն հավելված 2-ի (կցվում է),

գ) «Ապահովագրողի գործունեության երեք տարվա գործարար ծրագրի ներկայացման կարգը»՝ համաձայն հավելված 3-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարները, ակտուարը և գործակալը պետք է սույն որոշման հավելված 2-ի համաձայն անցնեն որակավորման ստուգում:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում սույն որոշման հավելված 2-ի համաձայն որակավորման ստուգում չանցած ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարները, ակտուարը և գործակալը համարվում են որակավորում չունեցող:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. օգոստոսի ...
 Երևան


Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի օգոստոսի 1-ի
թիվ 476-Ն որոշման

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍ (ԲԱԺՆԵՏՈՄՍ)
ԿԱՄ ՓԱՅԱՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ


Կ Ա Ր Գ

 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեություն  իրականացնողների լիցենզավորման գործընթացն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն:

2. Ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա կամ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա, կամ ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա (այսուհետև` լիցենզիա) ստանալու համար կազմակերպությունը (այսուհետև` հայտատու) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) է ներկայացնում հայտ՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ԼԻՑԵՆԶԻԱՆ

 

3. Լիցենզիան տրվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված լիցենզիայի ձևերին համապատասխան` սույն կարգի հավելված 3-ի, հավելված 4-ի և հավելված 5-ի համաձայն:

4. Լիցենզիան տրվում է մեկ օրինակով:

5. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

6. Հայտատուն լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում  հետևյալ փաստաթղթերը՝

1) լիցենզիա ստանալու համար դիմող կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված իրավասու կառավարման մարմնի որոշմամբ վավերացված հայտը` համաձայն սույն կարգի հավելված 1-ի,

2) հայտատուի կանոնադրության վավերացված պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը,

3) հայտատուի «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ղեկավարներ համարվող անձանց որակավորման վկայականի (ներդիրների) պատճենները և ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարների կենսագրական տվյալների վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կարգի հավելված 2-ի,

4) հայտատուի մասնակիցների անվանական ցուցակը և յուրաքանչյուրի բաժնեմասնակցության (փայամասնակցության) չափը` նշելով ֆիզիկական անձանց համար` գրանցման վայրը, բնակության վայրը (նշվում է գրանցման վայրից տարբեր լինելու դեպքում), քաղաքացիությունը, իրավաբանական անձանց համար` գտնվելու վայրը, ինչպես նաև սույն կարգի 12-րդ գլխով նախատեսված փաստաթղթերը` միայն ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում տասը տոկոս և ավելի  մասնակցություն ունեցող անձանց դեպքում,

5) հայտատուի հիմնադիրների կամ մասնակիցների վերաբերյալ «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքների բացակայության մասին հայտարարագիր,

6) հայտատուի հարկային հաշվառման համարի  մասին տեղեկատվությունը,

7) ապահովագրական գործունեության իրականացման համար օգտագործվելիք առանձնացված տարածքի՝ հայտատուին սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով պատկանելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթի պատճենը, բացառությամբ ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու դեպքում,

8) «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը:

7. Այն դեպքում, երբ հայտատուն հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա պատշաճ կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

8. Լիցենզիա ստանալու հայտը և դրան կից բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն՝ պատվիրված նամակով, կամ մուտքագրվում են Կենտրոնական բանկ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

9. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո երեսուն օրվա ընթացքում: Երեսունօրյա ժամկետը կարող է կասեցվել լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում: Անհրաժեշտ տեղեկություններն ստանալուց հետո լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերի քննության վերսկսման որոշման պահից` վերսկսված քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և երեսնօրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

10. Լիցենզիայի տրամադրումից հետո 20-օրյա ժամկետում ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարները (առկայության դեպքում՝ նաև ակտուարը) պետք է գրանցվեն համաձայն «Ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ակտուարի և գործակալի մասնագիտական որակավորման պահանջների ու որակավորման ստուգման կարգի»  (այսուհետև՝ որակավորման ստուգման կարգ) գլուխ 10-ի:

11. Կենտրոնական բանկը բավարարում է լիցենզիա ստանալու հայտը՝ օրենքի և սույն կարգի համաձայն:

Լիցենզիան տրվում է Կենտրոնական բանկի կողմից ստեղծված լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) եզրակացության հիման վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  5

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

12. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև եթե`

ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, նորմատիվ իրավական այլ ակտերի և սույն կարգի պահանջներին,

գ) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության տվյալ տեսակով:

13. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է Կենտրոնական բանկում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30- օրյա ժամկետում, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքի:

14. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

15. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում հայտը Կենտրոնական բանկի կողմից կարող է բավարարվել վերապահումով, այն պայմանով, որ լիցենզիան հայտատուին կտրվի տվյալ թերությունների վերացման դեպքում:

16. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

17. Լիցենզիայի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում ապահովագրական գործունեություն իրականացնողն այդ մասին հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով և հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ (լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար)` կցելով լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը և զանգվածային լրատվության միջոցով հայտարարություն տալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը:

Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի կրկնօրինակը ապահովագրական գործունեություն իրականացնողին տալիս է լիցենզավորված անձի համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվան հաջորդող 15- օրյա ժամկետում:

18. Լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում ապահովագրական գործունեություն իրականացնողը հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ (լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար)` կցելով լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Կենտրոնական բանկը ոչ պիտանի դարձած լիցենզիայի կրկնօրինակը ապահովագրական գործունեություն իրականացնողին տալիս է նրա կողմից դիմում ներկայացնելու օրվանից հետո տասնհինգ օրվա ընթացքում` լիցենզիայի ոչ պիտանի օրինակը  Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:

19. Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

20. Լիցենզիայի կրկնօրինակի կորստի դեպքում լիցենզիայի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

21. Կենտրոնական բանկը լիցենզիա տալու, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման (լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու) կամ վերականգնման մասին իր որոշումների պատճենները դրանք ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում հրապարակման համար ուղարկում է գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին:

22. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձն այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում հայտ է ներկայացնում լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, լիցենզավորված անձի համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում:

Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է համապատասխան փոփոխությունները ներառող լիցենզիայի նոր օրինակը լիցենզավորված անձին տրամադրելու միջոցով` վերաձևակերպման ենթակա լիցենզիան Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում: 

23. Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժումն իրականացվում է սույն կարգի 12-րդ կետով լիցենզիաների հայտերի մերժման համար նախատեսված դեպքերում  և կարգով:

24. Ապահովագրության ոլորտը կարգավորող` օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պարտադիր պահանջներ կամ պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկը Կենտրոնական բանկի կողմից հանձնվում է ապահովագրական գործունեություն իրականացնողին` լիցենզիայի հետ միասին: Ցանկում նշվում են համապատասխան իրավական ակտերի լրիվ անվանումները և դրանց պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը և տեղեկագրի անվանումն ու համարը: Նշված ցանկում կատարված փոփոխությունների մասին Կենտրոնական բանկը հայտնում է բոլոր ապահովագրական գործունեություն իրականացնողներին ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

25. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել, ինչպես նաև դադարեցվել ապահովագրական գործունեություն իրականացնողի դիմումի համաձայն: Եթե դիմում տալու օրվանից 20 օրվա ընթացքում դիմումը չի քննարկվում կամ որոշում չի կայացվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված` լիցենզավորված անձի կողմից նշված ժամանակով, կամ դադարեցված:

 

Գ Լ ՈՒ Խ  9

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

26. Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

ա) ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը, կամ արձանագրությունից քաղվածք՝ մասնաճյուղ բացելու մասին,

բ) ապահովագրական գործունեություն իրականացնողի միջնորդագիրը,

գ) ստեղծվող մասնաճյուղի կանոնադրության պատճենը,

դ) ստեղծվող մասնաճյուղի ղեկավարների կենսագրության և գործունեության վերաբերյալ տեղեկանք` համաձայն որակավորման ստուգման կարգի հավելված  2-ի,

ե) ստեղծվող մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը` համաձայն սույն կարգի հավելված 6-ի, բացառությամբ ապահովագրական բրոքերային ընկերության,

զ) մասնաճյուղի տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը կամ համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագիրը (ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը), բացառությամբ ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու դեպքում,

է) ապահովագրական գործունեություն իրականացնողի կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք՝ մասնաճյուղի ղեկավարներ ընտրելու կամ նշանակելու մասին,

ը) ստեղծվող մասնաճյուղի ղեկավարների՝ որակավորման ստուգման կարգի համաձայն տրված որակավորման վկայականների պատճենները,

թ) մասնաճյուղի գրանցման պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:

27. Ապահովագրական գործունեություն իրականացնողը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր ստեղծելիս ստանում է Կենտրոնական բանկի համաձայնությունը՝ ներկայացնելով սույն կարգի 26-րդ կետով սահմանված փաստաթղթերը, բացառությամբ մասնաճյուղի գրանցման պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենի:

28. Ապահովագրական գործունեություն իրականացնողը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր ստեղծելիս համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց) հետո հաշվառվում է Կենտրոնական բանկում՝ ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաստը վկայող փաստաթուղթ:

29. Ապահովագրական գործունեություն իրականացնողի կողմից մասնաճյուղի գրանցման համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում մասնաճյուղը գրանցվում է Կենտրոնական բանկի կողմից՝ Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ, և տրվում է ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնաճյուղի գրանցման   վկայական` համաձայն   սույն կարգի հավելված 7-ի:

 

Գ Լ ՈՒ Խ  10

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

30. Կենտրոնական բանկը նախագահի անհատական որոշմամբ կարող է մերժել ապահովագրական գործունեություն իրականացնողի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը կամ համաձայնություն չտալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական գործունեություն իրականացնողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ ստեղծելուն, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլված տվյալները անարժանահավատ են կամ կեղծ,

բ) ներկայացված փաստաթղթերը թերի են,

գ) մասնաճյուղի ղեկավարների մասնագիտական գիտելիքները կամ որակավորումը չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին,

դ) մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահի դրությամբ և ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է հիմնական տնտեսական նորմատիվները,

ե) մասնաճյուղի բացումը կհանգեցնի ապահովագրական գործունեություն իրականացնողի հիմնական տնտեսական նորմատիվների խախտմանը,

զ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով` տվյալ պետության ապահովագրական գործունեության վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված ապահովագրական գործունեություն իրականացնողի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել ստեղծվելիք մասնաճյուղերի նկատմամբ,

է) տնտեսական ծրագրում առկա է ներկայացված տվյալների անհամապատասխանություն կամ անարժանահավատություն, կամ ծրագրում կատարված էական կանխատեսումներն անիրատեսական են:

31. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով գրանցման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Այդ ժամկետը կարող է կասեցվել լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում: Անհրաժեշտ տեղեկությունները ստանալուց հետո ներկայացված փաստաթղթերի քննության վերսկսման որոշման պահից՝ վերսկսված քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և երեսունօրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

 

Գ Լ ՈՒ Խ  11


ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ) ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

32. Ապահովագրական գործունեություն իրականացնողը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր մասնաճյուղի գործունեությունը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամանակով:

33. Մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման թույլտվություն ստանալու նպատակով ապահովագրական գործունեություն իրականացնողը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման թույլտվություն ստանալու միջնորդագիր՝ ապահովագրական գործունեություն իրականացնողի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

բ) ապահովագրական գործունեություն իրականացնողի իրավասու մարմնի որոշումը՝ մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին,

գ) մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման հիմնավորումները:

34. Կենտրոնական բանկը նախագահի անհատական որոշմամբ կարող է հետաձգել մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլված տվյալները անարժանահավատ են կամ կեղծ,

բ) ներկայացված փաստաթղթերը թերի են,

գ) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով՝ ապահովադիրների կամ ապահովագրված անձանց կամ շահառուների հետագա բնականոն սպասարկումն ապահովված չէ:

35. Սույն կարգի 33-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո,
20-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը տալիս է իր համաձայնությունը մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին կամ մերժում՝ մերժման հիմքերի մասին տասնօրյա ժամկետում տեղեկացնելով ապահովագրական գործունեություն իրականացնողին: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման դիմումի քննության 20-օրյա ժամկետը կարող է կասեցվել: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո միջնորդագրով ներկայացված փաստաթղթերի քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և 20-օրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

Կենտրոնական բանկի կողմից 20-օրյա ժամկետում դիմումը չմերժելու կամ նշված ժամկետում կասեցնելու մասին ապահովագրական գործունեություն իրականացնողին չտեղեկացնելու դեպքում մասնաճյուղի գործունեությունը համարվում է ժամանակավորապես դադարեցված:

36. Մասնաճյուղի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահի որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ապահովագրական գործունեություն իրականացնողը մասնաճյուղի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին տեղեկատվությունը հրապարակում է առնվազն հազար օրինակ տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում և Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:

37. Մասնաճյուղերի գործունեության դադարեցման դեպքում ապահովագրական գործունեություն իրականացնողը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) մասնաճյուղը գրանցումից հանելու մասին միջնորդագիր` ապահովագրական գործունեություն իրականացնողի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

բ) մասնաճյուղի գործունեության դադարեցման մասին ապահովագրական գործունեություն իրականացնողի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունը,

գ) մասնաճյուղի գործունեության դադարեցման հիմնավորումները,

դ) ապահովագրական գործունեություն իրականացնողի փոփոխված կանոնադրությունը (3 օրինակից)՝ անհրաժեշտության դեպքում,

ե) մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցումը հաստատող փաստաթուղթ,

զ) մասնաճյուղի գրանցման վկայականը:

38. Կենտրոնական բանկը կարող է հետաձգել մասնաճյուղի գործունեության դադարեցման գրանցումը, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլված տվյալները անարժանահավատ են կամ կեղծ,

բ) ներկայացված փաստաթղթերը թերի են,

գ) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով՝ ապահովադիրների կամ ապահովագրված անձանց կամ շահառուների հետագա բնականոն սպասարկումն ապահովված չէ:

39. Կենտրոնական բանկը նախագահի անհատական որոշմամբ գրանցում է մասնաճյուղի գործունեության դադարեցումը, եթե մասնաճյուղը Կենտրոնական բանկում գրանցվելու պահից վեց ամսվա ընթացքում չի սկսել իրականացնել ապահովագրական գործունեություն:

40. Մասնաճյուղի գործունեության դադարեցման  վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումը ստանալուց հետո ապահովագրական գործունեություն իրականացնողը եռօրյա ժամկետում մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկատվությունը հրապարակում է առնվազն հազար օրինակ տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում և Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:

 

Գ Լ ՈՒ Խ  12

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ  ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

 41. Ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում տասը տոկոս և ավելի  մասնակցություն (այսուհետև` նշանակալից մասնակցություն) ձեռք բերելու մտադրություն ունեցող իրավաբանական անձը, մինչև տվյալ մասնակցությունը ձեռք բերելը, նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) իրավաբանական անձի կողմից ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար իրավաբանական անձի միջնորդագիրը,

բ) ապահովագրական գործունեություն իրականացնողի միջնորդությունը` իրավաբանական անձի կողմից ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ ապահովագրական գործունեություն իրականացնողի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված ապահովագրական գործունեություն իրականացնողի կնիքով,

գ) ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը՝ մասնակցի ներգրավմանը կամ առկա մասնակցության  ավելացմանը համաձայնություն տալու մասին (բացառությամբ՝ բաց բաժնետիրական ընկերությունների),

դ) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը մասնակցության ձեռքբերմանը հավանություն տալու վերաբերյալ,

ե) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը և կանոնադրությունը,

զ) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի մասնակիցների ցուցակը՝ նշելով նրանց մասնակցության չափը (տոկոսով) կանոնադրական կապիտալի մեջ,

է) տեղեկանք կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի վերաբերյալ` համաձայն սույն կարգի հավելված 8-ի,

ը) իրավաբանական անձի՝ վերջին երեք տարիների և վերջին միջանկյալ՝   

- հաշվապահական հաշվեկշիռը,

- ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,

- դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,

- սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը,

թ) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող անկախ աուդիտորական եզրակացությունը՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան,

ժ) տեղեկանք պետական լիազորված մարմնի կողմից՝ դատարանի որոշմամբ սնանկ կամ անվճարունակ ճանաչված չլինելու վերաբերյալ,

ժա) տեղեկանք իրավասու մարմնի կողմից բյուջեի և կենսաթոշակային հիմնադրամի նկատմամբ պարտքերի կամ դրանց բացակայության վերաբերյալ,

ժբ) հայտարարագիր ապահովագրական գործունեություն իրականացնողի այլ մասնակիցների հետ փոխկապակցվածության վերաբերյալ,

ժգ) իր (նշանակալից մասնակցություն ակնկալող իրավաբանական անձի) դիրքորոշումը՝ ապահովագրական գործունեություն իրականացնողի կողմից «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված գործարար ծրագրի վերաբերյալ,

ժդ) հայտարարագիր «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի բացակայության մասին:

42. Եթե ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք է բերվելու միջազգային կազմակերպությունների կողմից, ապա վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն սույն կարգի 41-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «ը», «թ» և «ժգ» ենթակետերով պահանջվող փաստաթղթերը:

43. Ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող ֆիզիկական անձը, մինչև տվյալ մասնակցությունը ձեռք բերելը, նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) ֆիզիկական անձի կողմից ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում,

բ) ապահովագրական գործունեություն իրականացնողի միջնորդությունը՝ ֆիզիկական անձի կողմից ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ ապահովագրական գործունեություն իրականացնողի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված ապահովագրական գործունեություն իրականացնողի կնիքով,

գ) ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը մասնակցի ներգրավմանը կամ առկա մասնակցության  ավելացմանը համաձայնություն տալու մասին (բացառությամբ՝ բաց բաժնետիրական ընկերությունների),

դ) տեղեկանք ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձի վերաբերյալ՝ համաձայն սույն կարգի հավելված 9-ի,

ե) հայտարարագիր՝ ապահովագրական գործունեություն իրականացնողի այլ մասնակիցների հետ փոխկապակցվածության վերաբերյալ,

զ) իր (նշանակալից մասնակցություն ակնկալող ֆիզիկական անձի) դիրքորոշումը՝ ապահովագրական գործունեություն իրականացնողի կողմից «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված գործարար ծրագրի վերաբերյալ,

է) հայտարարագիր «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի բացակայության մասին:

44. Ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ակնկալող պետությունը պարտավոր է մինչև տվյալ մասնակցությունը ձեռք բերելը, նախնական համաձայնություն ստանալու համար դիմել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

ա) ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում` պետության անունից հանդես գալու իրավունք ունեցող մարմնից,

բ) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող պետության իրավասու մարմնի որոշումը,

գ) ապահովագրական գործունեություն իրականացնողի միջնորդությունը՝ պետության կողմից ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ ապահովագրական գործունեություն իրականացնողի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված ապահովագրական գործունեություն իրականացնողի կնիքով,

դ) ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը մասնակիցների ներգրավմանը կամ առկա մասնակցության ավելացմանը համաձայնություն տալու մասին,

ե) իր (նշանակալից մասնակցություն ակնկալող պետության) դիրքորոշումը՝ ապահովագրական գործունեություն իրականացնողի կողմից «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված գործարար ծրագրի վերաբերյալ:

45. Եթե միմյանց հետ փոխկապակցված անձինք միասին ձեռք են բերում (կամ ունենում են) նշանակալից մասնակցություն, ապա սույն գլխով պահանջվող փաստաթղթերը պահանջվում են յուրաքանչյուր փոխկապակցված անձից:

46. Կենտրոնական բանկը պահանջվող բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո, մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:

47. Կենտրոնական բանկը մերժում է ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմումը՝ տասնօրյա  ժամկետում ծանուցելով դիմողին, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն կամ թերի են,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

գ) ներկայացված փաստաթղթերում արտացոլված տվյալները անարժանահավատ են կամ կեղծ,

դ) դիմողի մոտ առկա է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից առնվազն մեկը:

48. Անձի և նրա հետ փոխկապակցված անձանց` ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն նախնական համաձայնություն տալու Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է ընդունման պահից եռամսյա ժամկետով, եթե գործողության ավելի երկար ժամկետ տվյալ որոշմամբ նախատեսված չէ: Գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են Կենտրոնական բանկ: Եթե Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ժամկետում գործարքը չի իրականացվում, Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ուժը կորցրած է համարվում:

 

Հավելված 1

 

«Ապահովագրական գործունեություն
իրականացնողի լիցենզավորման,
մասնաճյուղերի գրանցման
և ապահովագրական գործունեություն
իրականացնողի կանոնադրական
կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ
փայամասնակցություն ձեռք բերելու համար
նախնական համաձայնություն ստանալու կարգի»

    
Կենտրոնական բանկի նախագահ
             __________________ին

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ
ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

 

Հարգելի  ___________________

________________________________________________________________

 կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպության կառավարման իրավասու մարմնի անվանումը 


որոշում է կայացրել

________________________________________________________________

ոչ կյանքի կամ կյանքի ապահովագրության իրականացման կամ ապահովագրական բրոքերային գործունեության


լիցենզիա ստանալու համար դիմելու մասին:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք լիցենզիա ստանալու  համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:

Առդիր`  __  էջ:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն հայտին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և հայտի մերժմանը:

Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել

________________________________________________________________

ոչ կյանքի կամ կյանքի ապահովագրության իրականացման կամ ապահովագրական բրոքերային գործունեության


լիցենզիա:

 

 

 

 

Հայտը ներկայացնող  անձ`

________________________________________________________________

/կազմակերպության  իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/

      

__ ________200   թ.

 

Հավելված 2

 

«Ապահովագրական գործունեություն
իրականացնողի լիցենզավորման,
մասնաճյուղերի գրանցման
և ապահովագրական գործունեություն
իրականացնողի կանոնադրական
կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ
փայամասնակցություն ձեռք բերելու համար
նախնական համաձայնություն ստանալու կարգի»

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. __________________________________________________

 

(պաշտոնը)

2. Ընդհանուր տեղեկատվություն.

 

Անունը, ազգանունը, հայրանունը _______________________________________

 

Ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ___________________________________

 

Ծննդավայրը ___________________________________________________

 

Քաղաքացիությունը _______________________________________________

 

Ընտանեկան դրությունը տվյալ պահին ____________________________________

Սոցիալական քարտի համարը _________________________________________

Անձնագրի սերիան և համարը _________________________________________

(օտարերկրյա անձանց դեպքում`

սոցիալական պաշտպանվածության համարը) ________________________________

 

Գրանցման վայրը _________________________________________________

 

Բնակության վայրը (լրացվում է գրանցման վայրից տարբեր լինելու դեպքում) ____________

____________________________________________________________

Հեռախոսահամարը ________________________________________________

 

3. Աշխատանքային գործունեությունը.

N Կազմակերպության
անվանումը
Գտնվելու
վայրը
Ընդունման
ժամկետը
Ազատման
ժամկետը
Պաշ-
տոնը
Ծանոթա-
գրություն

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

4. Կրթությունը.

լրացվում է 6 և ավելի ամիս տևողությամբ ուսումը.

N Կրթական
հաստատության
անվանումը
Գտնվելու
վայրը
Ընդունման
ժամկետը
Ավարտելու
ժամկետը
Պաշ-
տոնը
Ծանոթա-
գրություն

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

5. Այլ տեղեկություններ ____________________________________________
_____________________________________________________________

 

______________

/ստորագրություն/

___ ____________ 200  թ.

 

Հավելված 3

«Ապահովագրական գործունեություն
իրականացնողի լիցենզավորման,
մասնաճյուղերի գրանցման
և ապահովագրական գործունեություն
իրականացնողի կանոնադրական
կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ
փայամասնակցություն ձեռք բերելու համար
նախնական համաձայնություն ստանալու կարգի»

ԱՊՈ

Ներմուծեք նկարագրությունը_17982

ԹԻՎ XXXX

ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

Իրավաբանական անձի անվանումը`

Գտնվելու վայրը`

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` -----------------------------------

    Կ.S.

Տրված է՝ ------ ----------- 200 թ.
Պետական տուրքը վճարված է՝  ------- ---------200 թ.

Հավելված 4

«Ապահովագրական գործունեություն
իրականացնողի լիցենզավորման,
մասնաճյուղերի գրանցման
և ապահովագրական գործունեություն
իրականացնողի կանոնադրական
կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ
փայամասնակցություն ձեռք բերելու համար
նախնական համաձայնություն ստանալու կարգի»

ԱՊԿ

Ներմուծեք նկարագրությունը_17982

ԹԻՎ 0000 ԹԻՎ XXXX

 

ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

Իրավաբանական անձի անվանումը`

Գտնվելու վայրը`

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` -----------------------------------

    Կ.S.

Տրված է՝ ------ ----------- 200 թ.
Պետական տուրքը վճարված է՝  ------- ---------200 թ.

Հավելված 5

«Ապահովագրական գործունեություն
իրականացնողի լիցենզավորման,
մասնաճյուղերի գրանցման
և ապահովագրական գործունեություն
իրականացնողի կանոնադրական
կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ
փայամասնակցություն ձեռք բերելու համար
նախնական համաձայնություն ստանալու կարգի»

ԱՊԲ

Ներմուծեք նկարագրությունը_17982

ԹԻՎ XXXX

 

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Իրավաբանական անձի անվանումը`

Գտնվելու վայրը`

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` -----------------------------------

    Կ.S.

Տրված է՝ ------ ----------- 200 թ.
Պետական տուրքը վճարված է՝  ------- ---------200 թ.

Հավելված 6

«Ապահովագրական գործունեություն
իրականացնողի լիցենզավորման,
մասնաճյուղերի գրանցման
և ապահովագրական գործունեություն
իրականացնողի կանոնադրական
կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ
փայամասնակցություն ձեռք բերելու համար
նախնական համաձայնություն ստանալու կարգի»

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎ

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Բաժին 2. Մասնաճյուղի գործունեությունը

Բաժին 3. Նպատակային շուկաների նկարագրություն, մրցունակություն

Բաժին 4. Մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը

Բաժին 5.

Ապահովագրական գործունեություն իրականացնողի կողմից տնտեսական ծրագրի իրականացման նկատմամբ հսկողության սահմանում

Բաժին 6. Այլ դրույթներ

Հավելվածներ և անհրաժեշտ կից տեղեկատվություն:

 

1. Ընդհանուր դրույթներ

Ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված, ծրագրի ներկայացմանը հաջորդող երկու լրիվ ֆինանսական տարիների համար կազմված, տնտեսական գործունեությունը և ներքին կազմակերպական կառուցվածքը նկարագրող և հիմնավորող փաստաթուղթ է:

Ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը հաստատվում է հիմնադիր ապահովագրական գործունեություն իրականացնողի իրավասու մարմնի կողմից:

Ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագրի ընդհանուր դրույթներում պետք է նշվեն՝

1. ստեղծվող մասնաճյուղի անվանումը և գտնվելու վայրը,

2. հիմնադիր ապահովագրական գործունեություն իրականացնողի կողմից նոր մասնաճյուղի ստեղծման նախադրյալները, նպատակները,

3. այն շուկաների նկարագիրը, որոնցում մասնաճյուղը պատրաստվում է ծավալել իր գործունեությունը,

4. տեղեկություններ մասնաճյուղին տարածք տրամադրելու մասին,

5. մասնաճյուղի առաջարկվող ղեկավարների ցանկը:

 

2. Մասնաճյուղի գործունեությունը

1. մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները,

2. մասնաճյուղի պոտենցիալ ապահովադիրների բնութագիրը և ենթադրվող թիվը, խոշոր ապահովադիրների անունները,

3. մասնաճյուղի զարգացման հեռանկարները:

 

3. Նպատակային շուկաների նկարագրություն, մրցունակություն

1. նկարագրել այն շուկաները, որոնցում մասնաճյուղը պատրաստվում է գործունեություն ծավալել,

2. նկարագրել մասնաճյուղի հիմնական մրցակիցների նկատմամբ (եթե այդպիսիք կան) մասնաճյուղի հարաբերական առավելությունները և թերությունները (օրինակ՝ սպասարկման որակ, իրականացվող ապահովագրության տեսակների ցանկ և այլն):

 

4. Մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը

1. ներկայացնել մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու հիմնական գործառույթները, դրանց միջև փոխհարաբերությունները, մասնաճյուղի աշխատակիցների թիվը,

2. նշել մասնաճյուղի ղեկավարների (կառավարիչ, գլխավոր հաշվապահ) իրավունքներն ու պարտականությունները,

3. նշել մասնաճյուղի ղեկավարների և այլ աշխատակիցների աշխատավարձը՝ ըստ հաստիքների,

4. նկարագրել ապահովագրական գործունեություն իրականացնողի և մասնաճյուղի միջև տեղեկատվական հոսքերը՝ ներառյալ հաշվետվական համակարգը,

5. նկարագրել մասնաճյուղի ապահովադիրների (ապահովագրված անձանց, շահառուների) բողոքներին արձագանքելու միջոցառումները:

 

5. Ապահովագրական գործունեություն իրականացնողի կողմից տնտեսական ծրագրի իրականացման նկատմամբ հսկողության սահմանում

 

Նկարագրել ապահովագրական գործունեություն իրականացնողի կողմից տնտեսական ծրագրի իրագործմանը հետևելու գործընթացը:

 

6. Այլ դրույթներ

Հավելված 7

«Ապահովագրական գործունեություն
իրականացնողի լիցենզավորման,
մասնաճյուղերի գրանցման
և ապահովագրական գործունեություն
իրականացնողի կանոնադրական
կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ
փայամասնակցություն ձեռք բերելու համար
նախնական համաձայնություն ստանալու կարգի»

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 

 

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ
ԳՐԱՆՑՄԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆ

 

 

 

 

Ք. ԵՐԵՎԱՆ

Գրանցված է
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի
__ թվականի թիվ ___ որոշմամբ

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---


Համաձայն «Ապահովագրության մասին» և «Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝
սույն վկայականը տրվում է
__________________________________________________
(ապահովագրական գործունեություն իրականացնողի անվանումը, կազմակերպական-իրավա-
կան տեսակը)

_ մասնաճյուղին:


Գործունեության վայրը ___________________________________

(ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնաճյուղի հասցեն)


Գրանցման համարը _________________________

Գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _________


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ    

………………   …... ……. 200 ... թ.

Կ.Տ. 

 

Հավելված 8

էջ  1,  2,  3

«Ապահովագրական գործունեություն
իրականացնողի լիցենզավորման,
մասնաճյուղերի գրանցման
և ապահովագրական գործունեություն
իրականացնողի կանոնադրական
կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ
փայամասնակցություն ձեռք բերելու համար
նախնական համաձայնություն ստանալու կարգի»

     Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հավելված 9

էջ  1,  2,  3

«Ապահովագրական գործունեություն
իրականացնողի լիցենզավորման,
մասնաճյուղերի գրանցման
և ապահովագրական գործունեություն
իրականացնողի կանոնադրական
կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ
փայամասնակցություն ձեռք բերելու համար
նախնական համաձայնություն ստանալու կարգի»

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի օգոստոսի 1-ի
թիվ 476-Ն որոշման

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱԿՏՈՒԱՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ակտուարի և գործակալի մասնագիտական որակավորման պահանջների սահմանման, որակավորման ստուգման և ղեկավարների ու ակտուարի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) գրանցման  գործընթացը:

2. Ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ակտուարի և գործակալի որակավորման ստուգումն իրականացվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին բավարարող և համապատասխան որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց (այսուհետև՝ թեկնածու) որակավորման քննության արդյունքների հիման վրա:

3. Ապահովագրողի ղեկավարները, այդ թվում` գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, վարչության անդամները և գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամները, մասնաճյուղի կառավարիչը և
գլխավոր հաշվապահը, ինչպես նաև գործակալը որակավորման ստուգումն անցնում են գրավոր (թեստային) քննության  միջոցով:

4. Ապահովագրողի խորհրդի նախագահը, խորհրդի անդամները և ակտուարը որակավորման ստուգման համար անցնում են բանավոր հարցազրույց Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

5. Թեկնածուների որակավորման ստուգումն անցկացվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության  հանձնաժողովի (այսուհետև՝ հանձնաժողով) կողմից:

6. Հանձնաժողովն իր պարտականությունները կատարելու նպատակով համագործակցում է Կենտրոնական բանկի որակավորման ստուգման և գրանցման համար պատասխանատու ստորաբաժանման (այսուհետև՝ պատասխանատու ստորաբաժանում) հետ, որի վրա
դրված է այդ պարտականությունը:

7. Որակավորման ստուգումն (քննությունն) անցկացվում, և որակավորման վկայական տրվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված համապատասխան պաշտոններ զբաղեցնելու համար:

8. Պատասխանատու ստորաբաժանումը վարում է որակավորման քննության մասնակցելու համար դիմած անձանց հաշվառման գրանցամատյան, որտեղ նշվում են դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, նրա կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկը:

9. Ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարի թեկնածուի գրանցման համար հանձնաժողովն անցկացնում է բանավոր հարցազրույց, որի արդյունքներով, սույն կարգի համաձայն, գրանցում կամ մերժում է թեկնածուին:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ (ՔՆՆՈՒԹՅԱՆԸ) ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

10. Մասնագիտական որակավորման ստուգմանը (քննությանը) մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է՝

ա) դիմում՝ սույն կարգի հավելված 1-ի համաձայն,

բ) բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը, առկայության դեպքում՝ նաև գիտական աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը,

գ) անձնագրի և աշխատանքային գրքույկի պատճենները,

դ) կենսագրության և գործունեության վերաբերյալ տեղեկանքը՝ սույն կարգի հավելված  2-ի համաձայն,

ե) Կենտրոնական բանկի կողմից որակավորման քննության անցկացման համար սահմանված գումարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը,

զ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ (ՔՆՆՈՒԹՅԱՆԸ) ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

 

11. Հանձնաժողովը, մինչև որակավորման քննության թեստավորման փուլին անցնելը, քննության է առնում ներկայացված դիմումները և կայացնում համապատասխան որոշում որակավորման քննության մասնակցելու թույլտվության մասին: Հանձնաժողովը դիմող անձին  չի թույլատրում մասնակցել որակավորման քննությանը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը լրիվ չեն կամ թերի են, կամ չեն համապատասխանում «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ սույն կարգով սահմանված պահանջներին,

բ) անձը չի համապատասխանում «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ սույն կարգով  ապահովագրական գործունեություն իրականացնողների   ղեկավարներին ներկայացվող պահանջներին,

գ) որակավորման համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի եզրակացության հիման վրա Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ (հրամանով) որակավորված անձը «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ սույն կարգի համաձայն զրկվել է որակավորումից:

12. Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է որակավորման քննությանը մասնակցող  թեկնածուների ցուցակը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԳՐԱՎՈՐ (ԹԵՍՏԱՅԻՆ) ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

13. Գրավոր (թեստային) քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով: Քննության ընթացքին կարող են հետևել հանձնաժողովի անդամները, ինչպես նաև հանձնաժողովի համաձայնությամբ՝ Կենտրոնական բանկի այլ աշխատակիցներ:

14. Հանձնաժողովը գրավոր քննությունը կամ հարցազրույցը անցկացնում է թեկնածուի կողմից փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու (Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու) պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

15. Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա: Այդ թեմաների ցանկը հաստատում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

16. Թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ և ենթակա չեն  հրապարակման: Թեստերը վերանայվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

17. Ապահովագրողի և ապահովագրական միջնորդի (բրոքերի) ղեկավարների (ըստ առանձին խմբերի), ինչպես նաև գործակալի քննական ծրագիրն ու հարցաշարը (թեմաների ցանկը) կարող են կազմվել առանձին:

18. Թեստերը և դրանցում պարունակվող հարցերի թիվը տարբերակվում են ըստ քննություն հանձնող ղեկավարների թեկնածուների (ելնելով նրանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշներից) հետևյալ խմբերի՝

ա) գործադիր տնօրեն (վարչության նախագահ), վարչության անդամներ, գործադիր տնօրենի տեղակալ՝ 100 հարց.

բ) վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (հսկիչ), գլխավոր հաշվապահ՝ 100 հարց.

գ) մասնաճյուղի կառավարիչ՝ 80 հարց.

դ) վերստուգիչ հանձնաժողովի անդամներ, մասնաճյուղի գլխավոր հաշվապահ՝ 80 հարց.

ե) ապահովագրական գործակալ՝ 40 հարց:

19. Թեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար թեկնածուին հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե:

Թեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է 3-ից 4 պատասխան, որոնցից մեկն է միանշանակ ճիշտ:

Թեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միանշանակ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը կամ որևէ պատասխան չնշելը:

20. Թեկնածուին թույլատրվում է մասնակցել թեստային քննությանը՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

21. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:

22. Հանձնաժողովի անդամներից մեկը, կամ հանձնաժողովի համաձայնությամբ Կենտրոնական բանկի այլ աշխատակիցը ստուգում է թեկնածուի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, որտեղ թեկնածուն կարող է զբաղեցնել ցանկացած ազատ սեղան: Թեկնածուների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց տասը րոպե առաջ:

23. Հանձնաժողովի անդամներից մեկը կամ հանձնաժողովի համաձայնությամբ՝ Կենտրոնական բանկի այլ աշխատակիցը, թեկնածուներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական  հարցերը:

24. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով՝ ճիշտ) պատասխանը:

25. Գրավոր քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից, ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

Սույն կետում նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

26. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո թեկնածուին հանձնվում է  իր կատարած աշխատանքի՝ համակարգչի կողմից կատարված վերլուծությունը՝ արտահայտված տոկոսով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԹԵՍՏԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

27. Թեստերի  հարցերի գնահատումը կատարվում է հետևյալ կերպ.

ա) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում հանձնաժողովն արձանագրում է բացասական  եզրակացություն,

բ) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում հանձնաժողովն արձանագրում է դրական եզրակացություն, և թեկնածուին տրվում է որակավորման վկայական:

28. Թեկնածուի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է հանձնաժողովը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԲԱՆԱՎՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

 

29. Ապահովագրողի խորհրդի նախագահը, խորհրդի անդամները և ակտուարը որակավորման ստուգման համար անցնում են հարցազրույց Կենտրոնական բանկի խորհրդի նիստում: Կենտրոնական բանկի խորհուրդը հարցազրույցի արդյունքներով որոշում է խորհրդի նախագահի, խորհրդի անդամների համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին:

 

Գ Լ ՈՒ Խ   7


ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

30. Թեկնածուն կարող է բողոքարկել անցկացված որակավորման քննության արդյունքները՝ քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ: Դիմումը պետք է ուսումնասիրվի պատասխանատու ստորաբաժանման կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ներկայացվի հանձնաժողովի քննարկմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

31. Անցկացված քննության արդյունքներով և հանձնաժողովի դրական կարծիքի հիման վրա, Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ, թեկնածուին տրվում է որակավորման վկայական` համաձայն սույն կարգի հավելված  3-ի:

32. Ապահովագրական գործունեություն իրականացնողի խորհրդի նախագահի որակավորման վկայականի համար օգտագործվում են «ԱԽՆ XXXX», խորհրդի անդամների համար՝ «ԱԽԱ XXXX», գործադիր տնօրենի (վարչության նախագահի) համար՝ «ԱՂ XXXX», վարչության անդամների համար՝ «ԱՎԱ XXXX», գործադիր տնօրենի տեղակալի համար՝ «ԱՂՏ XXXX», գլխավոր հաշվապահի համար՝ «ԱՀ XXXX», վերստուգիչ հանձնաժողովի նախագահի (հսկիչի) և անդամների համար՝ «ԱՎՀ XXXX», մասնաճյուղի կառավարչի համար՝ «ԱՄՂ XXXX», մասնաճյուղի գլխավոր հաշվապահի համար՝  «ԱՄՀ XXXX», ակտուարի համար՝ «ԱԱ XXXX», իսկ գործակալի որակավորման վկայականի համար՝ «ԱԳ XXXX» ծածկագրերը:

33. Ապահովագրողի ղեկավարների, ինչպես նաև ակտուարի և գործակալի վկայականները տրվում են «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված ժամկետով:

34. Կենտրոնական բանկի նախագահը կարող է ապահովագրական գործունեություն իրականացնողի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել ևս 3 (երեք) տարով՝ առանց սույն կարգով նախատեսված՝ որակավորման ստուգման, եթե սույն կետով նշված ղեկավարների պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ապահովագրական գործունեություն իրականացնողը չի իրականացրել այնպիսի գործունեություն, որը վտանգել է ապահովադիրների կամ ապահովագրված անձանց, կամ շահառուների շահերը:

35. Ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարները, ինչպես նաև ակտուարը և գործակալը որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով: Կորցրած վկայականը հանձնաժողովի կողմից համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն դիմումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՎ ՏՐՎՈՂ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

36. Ապահովագրական գործունեություն իրականացնողի գլխավոր հաշվապահի վկայական ստացած անձը կարող է աշխատել ապահովագրական գործունեություն իրականացնողի վարչության անդամ՝ առանց վարչության անդամի որակավորման վկայական ստանալու:

37. Ապահովագրական գործունեություն իրականացնողի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) վկայական ստացած անձը կարող է աշխատել ապահովագրական գործունեություն իրականացնողի գործադիր տնօրենի տեղակալ կամ վարչության անդամ:

38. Ապահովագրական գործունեություն իրականացնողի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) կամ գործադիր տնօրենի տեղակալի, կամ վարչության անդամի վկայական ստացած անձը կարող է աշխատել ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնաճյուղի կառավարիչ:

39. Ապահովագրական գործունեություն իրականացնողի գլխավոր հաշվապահի, ապահովագրական գործունեություն իրականացնողի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի (հսկիչի) վկայական ստացած անձը կարող է աշխատել վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱԿՏՈՒԱՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

40. Ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարներին և ակտուարին (այսուհետև` ղեկավար) կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ապահովագրական գործունեություն իրականացնողները Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) ղեկավարին գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին ապահովագրական գործունեություն իրականացնողի միջնորդագիրը՝ ապահովագրական գործունեություն իրականացնողի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված ապահովագրական գործունեություն իրականացնողի կնիքով,

բ) իրավասու մարմնի որոշումը ղեկավարի գրանցման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին,

գ) ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարների ընդհանուր ցուցակը՝ կատարված փոփոխություններով,

դ) գործունեության վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կարգի հավելված 2-ի, եթե որակավորման վկայականի ստացման ժամանակ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկանքում տեղի են ունեցել փոփոխություններ,

ե) որակավորման վկայականի պատճենը,

զ) այլ կազմակերպությունում աշխատելու դեպքում՝ տվյալ կազմակերպության գրավոր համաձայնությունը,

է) բարձրագույն  կամ միջնակարգ մասնագիտական կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը,

ը) աշխատանքային գրքույկի պատճենը՝ բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների:

41. Ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարի թեկնածուի գրանցման համար հանձնաժողովն անցկացնում է հարցազրույց՝ հանձնաժողովի նիստում:

42. Հարցազրույցի ընթացքում ստուգվում է գրանցման պահին ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարի (բացառությամբ՝ ակտուարի) թեկնածուի իրազեկ լինելը ապահովագրական գործունեությունը կարգավորող օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև ապահովագրական գործունեություն իրականացնողի բիզնես ծրագրին (կամ նրա մասնաճյուղի տնտեսական ծրագրին): Բացի այդ`

ա) ապահովագրական գործունեություն իրականացնողի խորհրդի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, գլխավոր հաշվապահը պետք է ունենան բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա ֆինանսական բնագավառի աշխատանքային փորձ.

բ) ապահովագրական գործունեություն իրականացնողի խորհրդի անդամները, վերստուգիչ հանձնաժողովի անդամները, ներքին հսկող խմբի ղեկավարը, գլխավոր հաշվապահի տեղակալը, մասնաճյուղի կառավարիչը և մասնաճյուղի գլխավոր հաշվապահը պետք է ունենան բարձրագույն կրթություն և առնվազն մեկ տարվա ֆինանսական բնագավառի աշխատանքային փորձ, բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ միջնակարգ մասնագիտական կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.

գ) ապահովագրական գործունեություն իրականացնողի գործադիր տնօրենը (վարչության նախագահը) պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա ապահովագրության բնագավառի աշխատանքային փորձ.

դ) ապահովագրական գործունեություն իրականացնողի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալը, վարչության անդամները պետք է ունենան բարձրագույն կրթություն և առնվազն մեկ տարվա ապահովագրության բնագավառի աշխատանքային փորձ, բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ միջնակարգ մասնագիտական կրթություն և առնվազն երեք տարվա ապահովագրության բնագավառի աշխատանքային փորձ.

ե) ակտուարը պետք է ունենա բարձրագույն ակտուարական կրթություն, որը կարող է հավաստվել Հայաստանի Հանրապետության  կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան դիպլոմով (վկայականով)  կամ օտարերկրյա կազմակերպության կողմից տրված ակտուարի  որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթով և առնվազն երեք տարվա ակտուար աշխատելու աշխատանքային փորձ: Կենտրոնական բանկը կարող է ակտուարին գրանցելու համար ընդունելի համարել սույն ենթակետում նշվածներից բացի այլ չափանիշներ:

43. Ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարի գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ, եթե ղեկավարի թեկնածուն՝

ա) չի համապատասխանում «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին.

բ) չի համապատասխանում սույն կարգի 42-րդ կետով սահմանված չափանիշներից առնվազն մեկին:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՂԵԿԱՎԱՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

44. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարը հանվում է գրանցումից, եթե`

ա) որակավորման վկայականի գործողության ժամկետը լրացել է, և ղեկավարը չի ստացել որակավորման նոր վկայական.

բ) ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից.

գ) ապահովագրական գործունեություն իրականացնողը դիմել է համապատասխան միջնորդությամբ:

45. Ապահովագրական գործունեություն իրականացնողի միջնորդությամբ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով)՝ ապահովագրական գործունեություն իրականացնողի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված ապահովագրական գործունեություն իրականացնողի կնիքով,

բ) ապահովագրական գործունեություն իրականացնողի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք՝ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՂԵԿԱՎԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

 

46. Սույն կարգի իմաստով` ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար են համարվում այն անձինք, որոնք առանց համապատասխան պաշտոնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցման, իրականացնում են ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարի պարտականություններ:

47. Ապահովագրական գործունեություն իրականացնողի գործադիր տնօրենի, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կարող են նշանակվել (նշված պարտականությունները կարող են կատարել) միայն տվյալ ապահովագրական գործունեություն իրականացնողի գործադիր տնօրենի տեղակալը կամ վարչության նախագահի տեղակալը, կամ վարչության անդամը, կամ գլխավոր հաշվապահը:

48. Ապահովագրական գործունեություն իրականացնողի գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել (նշված պարտականությունը կարող է կատարել) տվյալ ապահովագրական գործունեություն իրականացնողի գլխավոր հաշվապահի տեղակալը կամ գլխավոր հաշվապահի որակավորման վկայական ունեցող ապահովագրական գործունեություն իրականացնողի այլ աշխատակիցը:

49. Ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարի պաշտոնում առանց որակավորման վկայականի (բացառությամբ՝ ապահովագրական գործունեություն իրականացնողի գործադիր տնօրենի, վարչության նախագահի և գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատարների, որոնց համար որակավորման վկայականը պարտադիր է), որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան երեք ամիս: Որակավորման վկայական ունեցող, սակայն Կենտրոնական բանկի կողմից չգրանցված անձինք (բացառությամբ՝ ապահովագրական գործունեություն իրականացնողի գործադիր տնօրենի, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարների, որոնց համար Կենտրոնական բանկում գրանցումը պարտադիր է) կարող են աշխատել որպես ղեկավարի պաշտոնակատար ոչ ավելի, քան երեք ամիս:

50. Սույն կարգի 49-րդ կետում նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն՝ միևնույն պաշտոնի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը չի ընդհատում կամ վերսկսում եռամսյա ժամկետը:

51. Սույն կարգի 49-րդ կետով նշված եռամսյա ժամկետում ապահովագրական գործունեություն իրականացնողի կողմից նշանակված՝ որակավորման վկայական չունեցող ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է սույն կարգով սահմանված ձևով Կենտրոնական բանկում անցնի որակավորման ստուգում (քննություն) և գրանցվի Կենտրոնական բանկում:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

52. Տրված որակավորման վկայականները հաշվառվում են համապատասխան մատյանում, որտեղ գրառվում են վկայական ստացած անձանց անունը, ազգանունը, գրանցման վայրը, բնակության վայրը (գրառվում է գրանցման վայրից տարբեր լինելու դեպքում), Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշման համարը և ամսաթիվը, հանձնաժողովի արձանագրության համարը և ամսաթիվը, որակավորման վկայականի համարը և տրման ամսաթիվը:

Հավելված 1

«Ապահովագրական գործունեություն
իրականացնողների ղեկավարների,
ակտուարի և գործակալի մասնագիտական
որակավորման պահանջներն ու որակավորման
ստուգման կարգը» հավելված 2-ի

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
պարոն ………..………………

 

Դ Ի Մ ՈՒ Մ

Հարգելի պարոն _________________

 

Խնդրում եմ թույլատրել ինձ մասնակցելու ապահովագրական գործունեություն իրակա-
նացնողի ————————————————————————————————————

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

 

 

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար որակավորման ստուգմանը:

 

 

 

 

 

Դիմող՝

 ______________________

 

_______________________

անուն, ազգանուն

ստորագրություն

 

 

___      _______________ 200  թ.

 

 

Հավելված 2

էջ  1,  2

«Ապահովագրական գործունեություն
իրականացնողների ղեկավարների,
ակտուարի և գործակալի մասնագիտական
որակավորման պահանջներն ու որակավորման
ստուգման կարգը» հավելված 2-ի

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հավելված 3

«Ապահովագրական գործունեություն
իրականացնողների ղեկավարների,
ակտուարի և գործակալի մասնագիտական
որակավորման պահանջներն ու որակավորման
ստուգման կարգը» հավելված 2-ի


ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԻՆՉՊԵՍ  ՆԱԵՎ ԱԿՏՈՒԱՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N

Հիմք ընդունելով որակավորման և մասնագիտական համապատասխանության մասին ՀՀ
կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրա-
կացությունը (   _ __________200  թ. թիվ______ արձանագրություն), համաձայն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի

սույն վկայականը տրվում է __ ___________200 թ.

թիվ__________որոշման՝

___________________-ին

_______________

անունը, ազգանունը

անձնագրի տվյալները



սոցիալական քարտի համարը
(առկայության դեպքում)

ապահովագրական գործունեություն իրականացնողի_______________________

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար:

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև_________________200 թ.:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`____________________

 

______________200 թ.

Հավելված 3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի օգոստոսի 1-ի
թիվ 476-Ն որոշման

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳ

1. Սույն կարգը սահմանում է գործող ապահովագրողի, ինչպես նաև կյանքի ապահովագրության կամ ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա (այսուհետև` լիցենզիա) ստանալու համար հայտ ներկայացնող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) երեք տարվա գործարար ծրագրի (այսուհետև՝ ծրագիր) ներկայացման կարգը:

2. Ծրագիրը  մի ամբողջական փաստաթուղթ է, որի նպատակներն ու խնդիրներն են.

ա) ծառայել շահագրգիռ անձանց (մասնակիցներ, ներդրողներ, ապահովագրողի ղեկավարներ և այլ շահագրգիռ անձինք)՝ որպես մի ամփոփ փաստաթուղթ, որով կարող են գնահատվել ապահովագրողի գործունեության բնույթը և առանձնահատկությունները,

բ) օգնել ապահովագրողի ղեկավարներին՝ պարզաբանել, հստակեցնել  և հետազոտել ապահովագրողի գործունեության զարգացման հնարավոր հեռանկարները և ծառայել ապահովագրողի ղեկավարներին՝ որպես հիմք, որով կարող են գնահատվել ապահովագրողի փաստացի գործունեության արդյունքները և արդյունավետությունը,

գ) օգնել ապահովագրողին՝ հետևողականորեն իրականացնել նախանշված նպատակները և խնդիրները պլանավորվող երեք տարիների ընթացքում,

դ) Կենտրոնական բանկին ներկայացնել ապահովագրողի կողմից պլանավորված գործունեությունները, որը Կենտրոնական բանկին  հնարավորություն կտա գնահատել ապահովագրողի գործունեությունը և նրա ընտրած ռազմավարությունը:

Ծրագրի հիմքում դրվում են հետևյալ հիմնական սկզբունքները՝

ա) իրատեսություն (առաջադրված նպատակների և խնդիրների իրականացման բավարար հիմնավորումների առկայություն),

բ) գնահատելիություն (կատարման արդյունքների գնահատման հնարավորություն),

գ) համահունչություն (ծրագրի առանձին բաժինների և բաժինների գլուխների միջև պատճառահետևանքային կապի, ծրագրի ընդհանուր տրամաբանական ընթացքի առկայություն),

դ) կոնկրետություն (վերնագրի ըստ էության ներկայացում, վերնագրից դուրս ավելորդ տեղեկատվության բացակայություն, խնդիրների ըստ էության դիտարկում):

Ծրագրի հիմքում կարող են դրվել նաև այլ, սակայն նշված սկզբունքներին չհակասող սկզբունքներ:

3. Ապահովագրողը մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա փետրվարի 15-ը Կենտրոնական բանկ է ներկայացնում հաջորդող երեք տարիների իր ծրագիրը՝ համաձայն սույն կարգի հավելված 1-ի:

4. Ծրագիրը հաստատվում է ապահովագրողի ընդհանուր ժողովի կամ խորհրդի կողմից: Ծրագրին կից աղյուսակները և գրաֆիկները կազմվում են ցուցանիշների ծրագրային կանխատեսումների հիման վրա՝ առնվազն տարեկան կտրվածքով: Կանխատեսվող ցուցանիշները պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով և արտացոլեն ծրագրում ամրագրված քաղաքականությունը:

5. Ծրագիրը և ծրագրով նախատեսված տվյալները Կենտրոնական բանկ են ներկայացվում ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով:

6. Ապահովագրողի ներկայացրած ծրագիրն առնվազն պարունակում է սույն կարգի հավելված 1-ով սահմանված ապահովագրողի գործարար ծրագրի ձևի տվյալները: Ծրագիրը կարող է ներառել սույն կարգի հավելված 1-ով սահմանված ծրագրի ձևի տվյալներից բացի լրացուցիչ տվյալներ:

7. Ապահովագրողի ներկայացրած ծրագիրը սույն կարգի հավելված 1-ով սահմանված ծրագրի ձևում նշված ծավալը զգալի չափով գերազանցելու դեպքում լրացուցիչ տվյալները պետք է էական և հիմնավոր դեր կատարեն ծրագրում:

8. Ծրագիրը կարող է օգտագործվել Կենտրոնական բանկի կողմից ապահովագրողի ռազմավարական կառավարման մակարդակը գնահատելու նպատակով:

9. Ապահովագրողը կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել վերանայված ծրագիրը, եթե տեղի է ունեցել ապահովագրողի գործունեության ռազմավարության փոփոխություն: Վերանայված ծրագրում նշվում է ռազմավարության փոփոխության հիմնավորումը:

 

 

Հավելված 1

 

«Ապահովագրողի գործունեության
երեք տարվա
գործարար
ծրագրի ներկայացման կարգի
»

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ՆԱԽԱԲԱՆ

(3-5 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  1


ՆԵՐԱԾԱԿԱՆ ԽՈՍՔ

(1-2 էջ)

 

Ներկայացվում է ապահովագրողի կառավարման մարմնի դիրքորոշումը նախորդ մեկ տարում ապահովագրողի փաստացի (բացառությամբ՝ լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնող կազմակերպության) և պլանավորվող ժամանակաշրջանում հնարավոր զարգացումների ու ապահովագրողի ընդհանուր ռազմավարության վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ  2


ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

(1,5-2 էջ)

 

Ներկայացվում են ապահովագրողի մասին ընդհանուր տեղեկություններ, այդ թվում՝ ապահովագրողի  հիմնադրման ամսաթիվը, կազմակերպական-իրավական ձևը, մասնաճյուղերի թիվը և աշխարհագրական տեղաբաշխումը, ապահովագրողի հայեցողությամբ՝ այլ տեղեկատվություն:

Ներկայացվում է ապահովագրողի կառուցվածքը սխեմատիկորեն (1 էջ):

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

(0,5-1 էջ)

 

Ներկայացվում են ապահովագրողի գործարար ծրագրի (այսուհետև` ծրագիր) մշակման հիմքում դրված հիմնական ենթադրությունները, մշակող անձի կամ մշակման աշխատանքները կոորդինացնող անձի վերաբերյալ տվյալները (զբաղեցրած պաշտոնը և հեռախոսի համարը):

 

Բ Ա Ժ Ի Ն  II


ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

(2-4 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

(0.5 էջ)

 

Ներկայացվում է ապահովագրողի առաքելությունը՝ հեռանկարային նպատակը, որի համար գոյություն ունի ապահովագրողը: Առաքելությունը պետք է արտացոլի ապահովագրողի՝ երկարաժամկետ կտրվածքով դերը,  տեղը և առանձնահատկություններն ապահովագրական շուկայում:

 

Գ Լ ՈՒ Խ  5


ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

(0,5-1 էջ)

 

1. Նշվում են ապահովագրողի կողմից ընդունված միջնաժամկետ նպատակներն ըստ առաջնահերթության:  Նպատակները կարող են լինել և' քանակական, և' որակական, և' ընդհանրական, սակայն իրատեսական և դրանց կատարման արդյունքների տեսանկյունից՝ գնահատելի (չափելի): Նպատակները պետք է արտացոլեն ապահովագրողի միջնաժամկետ կտրվածքով դերը և տեղը, ինչպես նաև նրա առանձնահատկություններն ապահովագրական շուկայում:

2. Ներկայացվում է սույն գլխում նշված նպատակների ընտրության հիմնավորումը: Եթե սույն գլխի 1-ին կետում նշված նպատակները վերանայվել են, ապա անհրաժեշտ է ներկայացնել դրանց վերանայման պատճառներն ու հիմնավորումը, եթե չեն վերանայվել՝ նպատակների՝ նույնը մնալու հիմնավորումը (բացառությամբ՝ լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնող կազմակերպության):

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

(0,5-1 էջ)

 

Հակիրճ նկարագրվում են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է ապահովագրողն իր քաղաքականությունն իրականացնելիս, այդ թվում՝ քաղաքականությունը հետևյալ ոլորտներում՝

1. հաճախորդների (ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների) և գործընկերների (ապահովագրական միջնորդների (բրոքերների), վերաապահովագրողների) հետ հարաբերություններում,

2. ապահովագրողի ղեկավարների և աշխատակիցների հետ հարաբերություններում (օրինակ՝ կարող է նկարագրվել, թե ապահովագրողն իր մոտ ինչ գործնական կուլտուրա է նախատեսում ներդնել),

3. ապահովագրողի ցանկությամբ՝ այլ ոլորտներում:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(0,5-1,5 էջ)

 

Բնութագրվում է ապահովագրողի կողմից գործառնությունների և ծառայությունների ոլորտը` պլանավորվող ժամանակաշրջանի համար: Մասնավորապես՝

1. ապահովագրողի գործունեության մեջ զգալի ծավալ կազմող ապահովագրության տեսակները և (կամ) ենթատեսակները,

2. ապահովագրական ծառայությունների շուկայի նպատակային հատվածներն ըստ տնտեսության ոլորտների, տարածաշրջանների,

3. ապահովադիրների հիմնական խմբերն ըստ տարածաշրջանների, ռեզիդենտության, իրավական կարգավիճակի և (կամ) այլ չափանիշների,

4. վերաապահովագրությունը` ըստ ապահովագրության տեսակների:

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

(բացառությամբ լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնող կազմակերպության)

(6-13 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՆԱԽՈՐԴ ՊԼԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ  ԽՆԴԻՐՆԵՐԸ

(1-2 էջ)

 

Ներկայացվում են`

1. նախորդ պլանային ժամանակաշրջանի նպատակներն ըստ առաջնահերթության,

2. նախորդ պլանային ժամանակաշրջանի խնդիրներն ըստ առաջնահերթության:

 

Գ Լ ՈՒ Խ  9


ՆԱԽՈՐԴ ՊԼԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ներկայացվում է նախորդ պլանային ժամանակաշրջանի (նախորդ մեկ տարվա) խնդիրների կատարման ընթացքը, բացահայտվում են խնդիրների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմնական պատճառները (1-3 էջ):

2. Վերլուծվում է (2-5 էջ) ապահովագրողի գործունեությունը և դրա վրա նախորդ մեկ տարվա ընթացքում ապահովագրողի ներքին միջավայրում տեղի ունեցած երևույթների ազդեցությունը, նախորդ մեկ տարվա կանխատեսումների և փաստացի ցուցանիշների (տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ) շեղումների (եթե շեղումը կազմում է  կանխատեսված ցուցանիշի 10% և ավելին) պատճառները, նախատեսված և փաստացի չկատարված միջոցառումների պատճառները հետևյալ կտրվածքով՝

ա) ապահովագրողի կապիտալիզացումը.

բ) ապահովագրավճարների հավաքագրումը, սակագնային քաղաքականությունը.

գ) միջոցների (ապահովագրական պահուստներին համարժեք ակտիվների) տեղաբաշխումը, ներդրումային գործունեությունը.

դ) վերաապահովագրությունը.

ե) ապահովագրողի շահութաբերությունը, եկամուտները և ծախսերը.

զ) ապահովադիրների քանակը, վերջիններիս փոփոխության դինամիկան.

է) ապահովագրողի կառավարման համակարգը.

ը) մասնաճյուղերի տեղաբաշխումը.

թ) կադրային քաղաքականությունը. աշխատակիցների թիվը և որակավորումը, աշխատակիցների  նկատմամբ որակավորման պահանջները, դրանց փոփոխությունը, աշխատանքի խրախուսման մեխանիզմները.

ժ) նորամուծություններ (ապահովագրության տեսակներում և ենթատեսակներում, դրանց մատուցման մեխանիզմներում և այլն).

ժա) շուկայավարման քաղաքականությունը:

3. Վերլուծվում են (1-2 էջ) նախորդ մեկ տարվա ընթացքում արտաքին միջավայրում տեղի ունեցած երևույթների ազդեցությունը ապահովագրողի քաղաքականության և նրա գործունեության արդյունքների վրա՝ ըստ հետևյալ ազդեցության ոլորտների՝

ա) միջազգային շուկաներում.

բ) Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսական հատվածում՝ մանրամասնելով մրցակիցների վարքագծի ազդեցությունը.

դ) օրենսդրական (Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերի և պետական այլ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի) դաշտում:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

(1 էջ)

 

Գլուխ 9-ում կատարված վերլուծությունից վեր են հանվում և ամփոփ ներկայացվում են ապահովագրողի ուժեղ և թույլ կողմերը, որոնք դրական կամ բացասական են ազդել նախորդ ժամանակաշրջանի խնդիրների կատարման ընթացքի վրա:

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

(2-4 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

(1,5-3 էջ)

 

1. Նկարագրել ապահովագրողի արտաքին միջավայրում ապահովագրողի կողմից կանխատեսվող հիմնական այն երևույթները, փոփոխությունները և դրանց հետ կապված ռիսկերը, որոնց հետ ապահովագրողը կարող է բախվել պլանավորվող ժամանակաշրջանում:  Մասնավորապես՝

ա) միջազգային շուկաներում. նկարագրել միջազգային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք կարող են ազդել ապահովագրողի գործունեության վրա: Նկարագրելիս կարող են օգտագործվել ապահովագրողի ռիսկերը վերաապահովագրող երկրներում ֆինանսական, մասնավորապես, ապահովագրական շուկան կանխորոշող ցուցանիշները
(ապահովագրական սակագների փոփոխության դինամիկա, արժեթղթերի գնի ինդեքս և այլն):

բ) Ներքին տնտեսությունում. նկարագրել Հայաստանի Հանրապետության տնտեսությունում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձությունները, որոնք կարող են ազդել ապահովագրողի գործունեության վրա: Նկարագրելիս կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական և այլ ցուցանիշներ:

գ) Ապահովագրական շուկաներում. նկարագրվում են Հայաստանի Հանրապետության ապահովագրական հատվածում տեղի ունեցող երևույթների վերաբերյալ սպասումները և դրանց հնարավոր ազդեցությունը ապահովագրողի գործունեության վրա, այդ թվում՝

- նպատակային հատվածներում ապահովագրողի մրցակցային դիրքի վրա ազդեցությունը (հիմնական մրցակիցները, նրանց նկարագիրն ու գնահատականը, մասնաբաժինները, ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր վարքագծերը և այլն),

- ապահովագրության համակարգում ներդրված կամ ներդրվող նոր ինստիտուտների (օրինակ՝ պարտադիր ապահովագրության տեսակներ, ապահովագրության նոր մեխանիզմների, ակտուարի ինստիտուտի ներդրում և այլն) ազդեցությունը:

դ) Վերաապահովագրության ոլորտում:

ե) Օրենսդրական (Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերի և պետական այլ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի) դաշտում:

2. Վերլուծությունը կատարել միայն վերոհիշյալ ոլորտներում ապահովագրողի կողմից կանխատեսվող փոփոխությունները, երևույթները ապահովագրողի գործունեության վրա ազդեցության տեսանկյունից՝ դիտարկելով դրանք որպես ապահովագրողի գործունեության զարգացման հնարավորություններ կամ խոչընդոտներ, ռիսկեր, սպառնալիքներ: Խուսափել խիստ վերացական արտահայտություններից: Խուսափել երևույթներ նկարագրելուց՝ առանց ներկայացնելու ապահովագրողի վրա դրա հնարավոր  ազդեցությունը: Եթե նշված ոլորտներից որևէ մեկում զարգացումներն ապահովագրողի գնահատականներով չեն ազդելու նրա գործունեության վրա (օրինակ՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող երևույթները), ապա հակիրճ նշել դրա պատճառները:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

(0,5-1 էջ)

 

Գլուխ 11-ում կատարված վերլուծությունից վեր հանել և ամփոփ ներկայացնել արտաքին միջավայրում կանխատեսվող երևույթները որպես ապահովագրողի համար հետագա զարգացման հնարավորություններ և զարգացմանը խոչընդոտող սպառնալիքներ, վտանգներ, ռիսկեր:

 

Բ Ա Ժ Ի Ն  V


ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

(4-7 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ  ԽՆԴԻՐՆԵՐԸ

(1 էջ)

 

Ներկայացվում են պլանավորվող ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրները: Խնդիրները պետք է լինեն խիստ կոնկրետ և դրանց կատարման արդյունքների տեսանկյունից՝ գնահատելի (չափելի): Բոլոր խնդիրները պետք է ուղղված լինեն նպատակներին, բխեն նախորդ ժամանակաշրջանի խնդիրների կատարողականից, ապահովագրողի թույլ և ուժեղ կողմերից, արտաքին հնարավորություններից և վտանգներից:

 

Գ Լ ՈՒ Խ  14


ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

(3-6 էջ)

 

1. Ներկայացվում են պլանավորվող ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրների լուծման նախատեսվող ուղիները, ապահովագրողի գործունեության կանխատեսվող արդյունքները:  Ընտրված ուղիները պետք է համահունչ լինեն ապահովագրողի կողմից արդեն վերլուծված և ներկայացված ներքին ուժեղ և թույլ կողմերին, արտաքին հնարավորություններին և սպառնալիքներին՝ ներկայացնելով թույլ կողմերից խուսափելու և ուժեղ կողմերի կիրառման հնարավորությունները խնդիրների լուծման մեջ:

2. Պլանավորվող ժամանակաշրջանում խնդիրների լուծման ուղիները ներկայացվում են ապահովագրողի կողմից գործունեության հետևյալ կողմերով՝ տալով դրանց ընտրության հիմնավորում`

ա) ապահովագրողի կապիտալիզացիայի ուղիները (կապիտալիզացիայի անհրաժեշտ և բավարար մակարդակի ապահովման համար իրականացվելիք միջոցառումների նկարագրությունը և դրանց իրատեսության հիմնավորումը, արտաքին աղբյուրներ, ներքին աղբյուրներ).

բ) ապահովագրավճարների հավաքագրման (սակագնային) քաղաքականությունը. պարտավորությունների կանխատեսվող ծավալը և կառուցվածքը (ժամկետայնություն,  սակագներ և այլն), միջոցառումները՝ ուղղված շուկայի այդ հատվածների և ապահովադիրների տարբեր խմբերի գրավմանը.

գ) միջոցների (պահուստներին համարժեք ակտիվների) տեղաբաշխման քաղաքականությունը. միջոցների տեղաբաշխման համար ֆինանսական շուկայի ընտրվող հատվածները (տեղաբաշխվող միջոցների կառուցվածքը և պայմանները (ժամկետայնություն, տոկոսադրույք և այլն))`

- ակտիվների կանխատեսվող ծավալի և կառուցվածքի հիմնավորումը,

- միջազգային շուկաներում միջոցների տեղաբաշխման նախատեսվող սխեմաները,

- ներդրումային գործունեություն` միջոցների տեղաբաշխում տարբեր տեսակի արժեթղթերում և այլն,

- միջոցների տեղաբաշխում այլ ոլորտներում.

դ) ապահովագրողի գործունեության կանխատեսվող ֆինանսական արդյունքները. եկամուտների և ծախսերի կանխատեսվող կառուցվածքը, շահույթ, շահութաբերության ցուցանիշների կանխատեսվող մակարդակները և դրանց հիմնավորումը, շահաբաժինների վճարման քաղաքականություն.

ե) ապահովագրողի կառավարման համակարգի կատարելագործման ուղիները.

- կառուցվածք, համակարգեր, մեխանիզմներ, գործառույթների բաժանում,

- ներքին հսկողության համակարգի կատարելագործման հեռանկարներ,

- ռիսկերի կառավարման քաղաքականությունը. ապահովագրողի համար պլանավորվող  ժամանակաշրջանում առավել կարևոր ռիսկերի ներկայացումը, այդ ռիսկերի գնահատումը և դրանց զսպմանն ուղղված միջոցառումները.

զ) տարածաշրջանային քաղաքականություն (մասնաճյուղերի տեղաբաշխում և վերակազմավորում).

է) կադրային քաղաքականության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ`

- կադրերի ուսուցում և վերապատրաստում (նշել այն մասնագիտացումները, որոնց գծով հաջորդ տարում մեծանալու է որակյալ կադրերի պահանջարկը),

- աշխատանքի արդյունավետության բարձրացման և վարձատրության համակարգերի կատարելագործմանն ուղղված միջոցառումներ.

ը) ապահովագրողի գործառնությունները և ծառայությունները. ապահովագրության նախատեսված նոր տեսակներն ու ենթատեսակները (ըստ ապահովադիրների, տարածաշրջանների, շուկաների հատվածների, ոլորտների) և միջոցառումները՝ ուղղված դրանց ապահովմանը.

թ) շուկայավարման քաղաքականություն. ինչ շուկայավարման տեխնոլոգիաներ է կիրառելու կամ շեշտադրելու ապահովագրողը պլանավորված գործունեությունը (ապահովագրության ծավալները ընդլայնելու, նոր ծառայություններ (ապահովագրության տեսակներ և ենթատեսակներ) ներդնելու, ծառայությունների որակը բարձրացնելու) ապահովելու, պահանջարկը ուսումնասիրելու ուղղությամբ:

 

Բ Ա Ժ Ի Ն  VI

 

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

(6-8 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(1 էջ)

 

Ներկայացնել, թե ինչ կարգով է կատարվում ծրագրի մշակման գործընթացը, ով է կատարում ծրագրի կատարողականի գնահատումը, կատարման հսկողությունը, ինչ գործընթացով է դա իրականացվում:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԻՑ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԸ

(5-7 էջ)

 

1. Ներկայացնել սույն ծրագրին կից հետևյալ աղյուսակները`

ա) ապահովագրողի կանխատեսվող հաշվեկշիռը` համաձայն սույն հավելվածի հավելված  1-ի,

բ)  ապահովագրողի եկամուտների և ծախսերի կանխատեսումը` համաձայն սույն հավելվածի հավելված  2-ի, 

գ) ապահովագրողի պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման կանխատեսումը` համաձայն սույն հավելվածի հավելված  3-ի,

դ) վերաապահովագրության ցուցանիշների կանխատեսումը` համաձայն սույն հավելվածի հավելված  4-ի,

ե) ապահովագրողի կառավարման արդյունավետության ցուցանիշների կանխատեսումը` համաձայն սույն հավելվածի հավելված  5-ի:

2. Ծրագրին կից աղյուսակները լրացվում են կիսամյակային կտրվածքով՝ հետևյալ ամսաթվերի դրությամբ (օրինակ, ենթադրենք, ծրագիրը պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 200X թ. փետրվարի 15-ին)`

ա) փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ (մեր օրինակում՝ 200(X-1) թ. դեկտեմբերի 31),

բ) 1-ին պլանավորվող տարվա հուլիսի 1 (մեր օրինակում՝ 200X թ. հուլիսի 1),

գ) 2-րդ պլանավորվող տարվա հունվարի 1 (մեր օրինակում՝ 200(X+1) թ. հունվարի 1),

դ) 2-րդ պլանավորվող տարվա հուլիսի 1 (մեր օրինակում՝ 200(X+1) թ. հուլիսի 1),

ե) 3-րդ պլանավորվող տարվա հունվարի 1 (մեր օրինակում՝ 200(X+2) թ. հունվարի 1),

զ) 3-րդ պլանավորվող տարվա հուլիսի 1 (մեր օրինակում՝ 200(X+2) թ. հուլիսի 1),

է) 4-րդ պլանավորվող տարվա հունվարի 1 (մեր օրինակում՝ 200(X+3) թ. հունվարի 1):

 

Հավելված 1

 

«Ապահովագրողի գործունեության երեք տարվա

գործարար ծրագրի ներկայացման կարգի»

հավելված 1-ի


Ձև

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

(հազ. դրամ)

 

Փաստացի
մեծությունը
նախորդ
տարվա
դեկտեմ-
բերի 31-ի
դրությամբ

1-ին պլա-
նավորվող
տարվա
հուլիսի 1

2-րդ պլա-
նավորվող
տարվա
հունվարի 1

2-րդ պլա-
նավորվող
տարվա
հուլիսի 1

3-րդ պլա-
նավոր-
վող տար-
վա հուն-
վարի 1

3-րդ պլա-
նավորվող
տարվա
հուլիսի 1

4-րդ պլա-
նավոր-
վող
տարվա
հունվարի 1

Ակտիվ

 

 

 

 

 

 

 

Ընթացիկ ֆինանսական
ներդրումներ

 

 

 

 

 

 

 

Դրամական միջոցներ և դրանց
համարժեքներ

 

 

 

 

 

 

 

Դեբիտորական պարտքեր

 

 

 

 

 

 

 

Այլ ընթացիկ ակտիվներ

 

 

 

 

 

 

 

Հիմնական միջոցներ

 

 

 

 

 

 

 

Ոչ նյութական ակտիվներ

 

 

 

 

 

 

 

Այլ ոչ ընթացիկ ակտիվներ

 

 

 

 

 

 

 

Ընդամենը ակտիվ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պասիվ

 

 

 

 

 

 

 

Չվաստակած
ապահովագրավճարների պահուստ

 

 

 

 

 

 

 

Պահանջների (վնասների)
պահուստներ

 

 

 

 

 

 

 

Կյանքի ապահովագրության գծով
պահուստ

 

 

 

 

 

 

 

Այլ  պահուստներ

 

 

 

 

 

 

 

Ընթացիկ ֆինանսական պարտավորություններ

 

 

 

 

 

 

 

Ընթացիկ այլ պարտավորություններ

 

 

 

 

 

 

 

Ոչ ընթացիկ պարտավորություններ
վարկերի և փոխառությունների գծով

 

 

 

 

 

 

 

Ոչ ընթացիկ ֆինանսական այլ
պարտավորություններ

 

 

 

 

 

 

 

Ոչ ընթացիկ այլ պարտավորություններ

 

 

 

 

 

 

 

Ընդամենը պարտավորություններ

 

 

 

 

 

 

 

Կանոնադրական (բաժնեհավաք)
կապիտալ

 

 

 

 

 

 

 

Կուտակված շահույթ

 

 

 

 

 

 

 

Կուտակված վնաս

 

 

 

 

 

 

 

Սեփական կապիտալի այլ տարրեր

 

 

 

 

 

 

 

Ընդամենը սեփական կապիտալ

 

 

 

 

 

 

 

Ընդամենը պասիվ

 

 

 

 

 

 

 

           

Հավելված 2

 

«Ապահովագրողի գործունեության երեք տարվա

գործարար ծրագրի ներկայացման կարգի»

հավելված 1-ի


Ձև

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

(հազ. դրամ)

ԱՆՎԱՆՈՒՄԸ

Փաստացի
մեծությունը
նախորդ
տարվա
դեկտեմբերի
31-ի
դրությամբ

1-ին
պլանա-
վորվող
տարվա
հուլիսի 1

2-րդ
պլանա-
վորվող
տարվա
հունվարի 1

2-րդ
պլանա-
վորվող
տարվա
հուլիսի 1
3-րդ
պլա-
նավորվող
տարվա
հունվարի 1
3-րդ
պլա-
նավորվող
տարվա
հուլիսի 1
4-րդ պլա-
նավորվող
տարվա
հունվարի 1

Ապահովագրավճարներ ոչ կյանքի
ապահովագրության գծով, այդ
թվում (թվարկել ըստ
ապահովագրության տեսակների
(դասերի))`

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ապահովագրավճարներ կյանքի
ապահովագրության գծով, այդ
թվում (թվարկել ըստ
ապահովագրության տեսակների
(դասերի))`

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գործառնական այլ եկամուտներ

 

 

 

 

 

 

 

Ոչ կյանքի ապահովագրության գծով
ապահովագրական հատուցումներ,
այդ թվում (թվարկել ըստ
ապահովագրության տեսակների
(դասերի))`

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կյանքի ապահովագրության գծով
ապահովագրական գումարներ,
այդ թվում (թվարկել ըստ
ապահովագրության տեսակների
(դասերի))`

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչական աշխատողների
աշխատավարձ և այլ վճարումներ

 

 

 

 

 

 

 

Ընդամենը աշխատավարձ և այլ
վճարումներ

 

 

 

 

 

 

 

Գործառնական այլ ծախսեր

 

 

 

 

 

 

 

Ուղղակի ապահովագրության գծով
շահույթ (վնաս)
Վերաապահովագրական
գործունեությունից շահույթ (կամ
վնաս)

 

 

 

 

 

 

 

Ներդրումային եկամուտներ

 

 

 

 

 

 

 

Ներդրումային ծախսեր

 

 

 

 

 

 

 

Ընդամենը եկամուտ (կամ վնաս)

 

 

 

 

 

 

 

Այլ գործունեությունից շահույթ
(վնաս)

 

 

 

 

 

 

 

Հաշվետու ժամանակաշրջանի
զուտ շահույթ (վնաս)

 

 

 

 

 

 

 

Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող
բազային շահույթ (վնաս)

 

 

 

 

 

 

 

Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող
նոսրացված շահույթ (վնաս)

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 3

 

«Ապահովագրողի գործունեության երեք տարվա

գործարար ծրագրի ներկայացման կարգի»

հավելված 1-ի


Ձև

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

(հազ. դրամ

Պահուստներին համարժեք
ակտիվները

Փաստացի
մեծությունը
նախորդ
տարվա
դեկտեմբերի
31-ի
դրությամբ
1-ին
պլանա-
վորվող
տարվա
հուլիսի 1 
2-րդ պլա-
նավորվող
տարվա
հունվարի 1
2-րդ պլա-
նավորվող
տարվա
հուլիսի 1
3-րդ պլա-
նավորվող
տարվա
հունվարի 1
3-րդ պլա-
նավորվող
տարվա
հուլիսի 1
4-րդ պլա-
նավորվող
տարվա
հունվարի 1
Բանկային ավանդներ

 

 

 

 

 

 

 

Պետական արժեթղթեր

 

 

 

 

 

 

 

Ոչ պետական արժեթղթեր

 

 

 

 

 

 

 

Այլ արժեթղթեր

 

 

 

 

 

 

 

Անշարժ գույք

 

 

 

 

 

 

 

Ապահովագրողի բանկային հաշվում
և դրամարկղում եղած դրամական
միջոցներ ու դրանց համարժեքներ

 

 

 

 

 

 

 

Պահուստներին համարժեք այլ ակտիվներ

 

 

 

 

 

 

 

Ընդամենը պահուստներին համարժեք
ակտիվներ

 

 

 

 

 

 

 

Հավելված 4

«Ապահովագրողի գործունեության երեք տարվա
գործարար ծրագրի ներկայացման կարգի»
հավելված 1-ի


Ձև

Վերաապահովագրության
ցուցանիշները

Փաստացի
մեծությունը
նախորդ
տարվա
դեկտեմբերի
31-ի
դրությամբ
1-ին
պլանա-
վորվող
տարվա
հուլիսի 1 
2-րդ պլա-
նավորվող
տարվա
հունվարի 1
2-րդ պլա-
նավորվող
տարվա
հուլիսի 1
3-րդ պլա-
նավորվող
տարվա
հունվարի 1
3-րդ պլա-
նավորվող
տարվա
հուլիսի 1
4-րդ պլա-
նավորվող
տարվա
հունվարի 1
Վերաապահովագրությանը
փոխանցվելիք ռիսկերի
/պարտավորությունների/
մեծությունը (հազ. դրամ)

 

 

 

 

 

 

 

Վերաապահովագրությանը
փոխանցվելիք ռիսկերի
/պարտավորությունների/
հարաբերությունն
ապահովագրողի կողմից
ստանձնելիք ընդհանուր
ռիսկերին
/պարտավորություններին/

 

 

 

 

 

 

 

Վերաապահովագրությանը
փոխանցվելիք
ապահովագրավճարների
մեծությունը (հազ. դրամ)

 

 

 

 

 

 

 

Վերաապահովագրությանը
փոխանցվելիք
ապահովագրավճարների
հարաբերությունն
ապահովագրողի կողմից
հավաքագրվելիք
ընդհանուր
ապահովագրավճարներին

 

 

 

 

 

 

 

  

Հավելված 5

«Ապահովագրողի գործունեության երեք տարվա

գործարար ծրագրի ներկայացման կարգի»
հավելված 1-ի

Ձև

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

Ցուցանիշներ

Փաստացի
մեծությունը
նախորդ
տարվա
դեկտեմբերի
31-ի
դրությամբ

1-ին
պլանա-
վորվող
տարվա
հուլիսի 1

2-րդ
պլանա-
վորվող
տարվա
հունվարի 1

2-րդ
պլանա-
վորվող
տարվա
հուլիսի 1
3-րդ
պլա-
նավորվող
տարվա
հունվարի 1
3-րդ
պլա-
նավորվող
տարվա
հուլիսի 1
4-րդ պլա-
նավորվող
տարվա
հունվարի 1
Կառավարման տնտեսական
արդյունավետությունը`
զուտ շահույթ/համախառն ծախսեր
(եկամտային և ոչ եկամտային)

 

 

 

 

 

 

 

Շահութաբերությունն ըստ ակտիվների`
զուտ շահույթ/համախառն ակտիվներ

 

 

 

 

 

 

 

Շահութաբերությունն ըստ կապիտալի`
զուտ շահույթ/կանոնադրական կապիտալ

 

 

 

 

 

 

 

Անձնակազմի կառուցվածքի
արդյունավետությունը`

 

 

 

 

 

 

 

Վարչական աշխատողների* թիվ

 

 

 

 

 

 

 

Սպասարկող աշխատողների** թիվ

 

 

 

 

 

 

 

վարչական աշխատողների
թիվ/սպասարկող աշխատողներ թիվ

 

 

 

 

 

 

 

Կառավարման արդյունավետությունը`

 

 

 

 

 

 

 

աշխատողներ թիվ

 

 

 

 

 

 

 

զուտ շահույթ/աշխատողներ թիվ

 

 

 

 

 

 

 

Կադրերի վերապատրաստում`
ուսուցման ծախսեր/վարչական
աշխատողների թիվ

 

 

 

 

 

 

 

Կադրերի վարձատրություն`
վարչական աշխատողների աշխատավարձ
և այլ վճարումներ/վարչական
աշխատողներ թիվ

 

 

 

 

 

 

 

Վաճառքի խթարում`
գովազդի ծախսեր/ընդհանուր ծախսեր

 

 

 

 

 

 

 

Այլ ցուցանիշներ` ապահովագրողի
հայեցողությամբ

 

 

 

 

 

 

 

 

*Վարչական աշխատողներ են համարվում ապահովագրողի բուն գործունեությանն ուղղակիորեն առնչվող աշխատողները:

 

**Սպասարկող աշխատողներ են համարվում ապահովագրողի բուն գործունեությանն ուղղակիորեն չառնչվող աշխատողները (օրինակ` հավաքարար, վարորդ):