Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-301-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.16/20(255) Հոդ.1169
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը

1. ա) Հողերի օգտագործման և
պահպանման նկատմամբ
վերահսկողության մասին
բ) «ՀՀ-ում ստուգումների
կազմակերպման և անցկացման
մասին» ՀՀ օրենքում լրացում
կատարելու մասին

Կառավարություն
22.08.2006

Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական
հանձնաժողով

2. «Իրավաբանական անձանց
պետական գրանցման մասին» ՀՀ
օրենքում լրացում կատարելու
մասին

ԱԺ պատգամավոր
Կ. Կարապետյան
04.09.2006

Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական
հանձնաժողով

3. ա) «Հաստատագրված
վճարների մասին» ՀՀ օրենքում
փոփոխություն կատարելու մասին
բ) «Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ
կատարելու մասին

Կառավարություն
18.09.2006

Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական
հանձնաժողով

4. ՀՀ ընտրական օրենսգրքում
փոփոխություններ կատարելու
մասին

ԱԺ պատգամավոր
Վ. Դալլաքյան
23.08.2006

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

5. Վարչական
իրավախախտումների
վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
լրացում կատարելու մասին

Կառավարություն
04.09.2006

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը

1. ա) Հասարակության և պետության
կարիքների համար սեփականության
օտարման մասին
բ) ՀՀ հողային օրենսգրքում
փոփոխություններ կատարելու մասին
գ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում
փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն
29.09.2006

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

2. «ՀՀ 2006 թվականի պետական
բյուջեի մասին» ՀՀ օրենքում
փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
29.09.2006

Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական
հանձնաժողով

3. «Պաշտպանության մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
17.10.2006

Պաշտպանության,
ազգային
անվտանգության և
ներքին գործերի
մշտական հանձնաժողով

4. ա) «Դատական ակտերի հարկադիր
կատարումն ապահովող ծառայության
մասին» ՀՀ օրենքում լրացում
կատարելու մասին
բ) «Ձերբակալված և կալանավորված
անձանց պահելու մասին» ՀՀ
օրենքում փոփոխություն և լրացում
կատարելու մասին
գ)  «Քրեակատարողական
ծառայության մասին» ՀՀ օրենքում
փոփոխություն և լրացում կատարելու
մասին
դ) «ՀՀ քրեական օրենսգիրքը
գործողության մեջ դնելու մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ
կատարելու մասին
ե) ՀՀ քրեական օրենսգրքում
փոփոխություն և լրացում կատարելու
մասին
զ) ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին
է) ՀՀ քրեակատարողական
օրենսգրքում լրացումներ կատարելու
մասին
ը) Վարչական իրավախախտումների
վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
19.10.2006

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

5. Ռազմական դրության իրավական
ռեժիմի մասին

Կառավարություն
17.10.2006

Պաշտպանության,
ազգային
անվտանգության և
ներքին գործերի
մշտական հանձնաժողով


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Տ. Թորոսյան

23 հոկտեմբերի 2006 թվականի,
քաղ. Երևան
Ն-301-3