Գլխավոր տեղեկություն
Համար
N 562
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.1998-10.12.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.26/4.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.1998

040.0562.09.12.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 1997 թվականի N 562
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Առավել կարիքավոր ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով և Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի ներդրման կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ ընտանեկան նպաստի նշանակումը և վճարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզային, Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հաստիքային միավորների, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային տեխնիկա ձեռք բերելու և ձևաթղթերի տպագրության համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ապահովել անհրաժեշտ տարածքներով, համապատասխան գույքով, կապի միջոցներով և համակարգել այդ կենտրոնների աշխատանքները:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մինչև 1998 թվականի օգոստոսի 25-ը, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` ընտանեկան նպաստի (կարիքավորության սահմանային մեծության միավոր, բազային նպաստ և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելման չափեր) վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 10.02.98 N 76, 29.05.98 N 327)

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի կիրարկման մասին հրահանգներ:

7. Սահմանել, որ ընտանեկան նպաստի նշանակման և վճարման վերաբերյալ մեթոդական ցուցումներն ու պարզաբանումները տալիս է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
դեկտեմբերի 9-ի N 562 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի (այսուհետև` նպաստ) նշանակման և վճարման կարգը:

2. Նպաստի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Նպաստ նշանակելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է ներկայացնում փաստացի (մշտական) բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետև` կենտրոն):

 

II. ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ

 

4. Նպաստ ստանալու իրավունք ունեն ընտանիքի կարիքավորության աստիճանի գնահատման «Փարոս» համակարգում (այսուհետև` «Փարոս» համակարգ) հաշվառված այն ընտանիքները, որոնց կարիքավորության աստիճանը գնահատող միավորը բարձր է կարիքավորության սահմանային մեծության միավորից:

5. Նպաստը հաշվարկվում է բազային նպաստին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

6. Յուրաքանչյուր տարվա համար կարիքավորության սահմանային մեծության միավորը, բազային նպաստի և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելման չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

III. ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

7. «Փարոս» համակարգում չհաշվառված և նպաստի համար դիմող ընտանիքները դիմումի հետ միասին կենտրոն են ներկայացնում նաև «Փարոս» համակարգում հաշվառվելու համար սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը: Եթե այդպիսի ընտանիքների կարիքավորության աստիճանի գնահատման միավորը բարձր է կարիքավորության սահմանային մեծության միավորից, ապա նպաստ նշանակվում է դիմելու ամսվա հաջորդ ամսվանից:

8. «Փարոս» համակարգում հաշվառված և ընտանիքի կազմում կատարված փոփոխության, ինչպես նաև ընտանիքի նյութական, բնակարանային կամ այլ փոփոխությունների հետևանքով նպաստի համար դիմած ընտանիքներին նպաստ նշանակվում և վճարվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:

9. Նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ձևաթղթերը հաստատում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը:

10. Նպաստը նշանակվում և վճարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ընտանիքի չափահաս անդամի պահանջով նպաստը կարող է նրան վճարվել իր բաժնեմասով:

11. Կենտրոնը նպաստ նշանակելու մասին դիմումը քննարկում է ոչ ուշ, քան դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

12. Կենտրոնը նպաստի նշանակումը մերժելու դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:

13. Նպաստ նշանակող մարմնի որոշումը կարող է գանգատարկվել վերադասության կամ դատական կարգով:

14. Նպաստը վճարվում է ոչ ավելի, քան մինչև տվյալ օրացուցային տարվա վերջը: Եթե ընտանիքում կամ այնպիսի անդամներ, որոնց սոցիալական որևէ խմբին պատկանելու ժամկետը լրանում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում, ապա նպաստը վճարվում է մինչև այդ ժամկետը լրանալու ամիսը ներառյալ: Տվյալ ժամկետը լրանալուց հետո նպաստը վճարվում է սույն կարգի 8-րդ կետի համաձայն:

15. Ընտանիքի կազմում փոփոխություն կատարվելու դեպքում նպաստը վերահաշվարկվում և վճարվում է կատարված փոփոխությունների մասին դիմելու ամսվա հաջորդ ամսվանից:

16. Նպաստ նշանակելու և վճարելու վերաբերյալ փաստաթղթերը պահվում են կենտրոնում:

17. Ընտանիքի` նպաստ նշանակված անդամի բացակայության դեպքում նպաստը վճարվում է ընտանիքի այլ չափահաս անդամի:

18. Կենտրոնի նշանակած նպաստի վճարումը սահմանված կարգով կարող է իրականացվել «Հայփոստ» պետական ձեռնարկության փոստային բաժանմունքների, բանկերի միջոցով:

19. Ընտանիքի փաստացի (մշտական) բնակության վայրի փոփոխության դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է և վերահսկվում է նոր բնակավայրի կենտրոնի կողմից` դադարեցման պահից:

Այս դեպքում նպաստի գործը նպաստ ստացողի դիմումի համաձայն, ուղարկվում է նոր բնակության վայրի կենտրոն` նշելով նպաստի դադարեցման ամիսը:

20. Նշանակված, բայց չստացված նպաստի գումարները վճարվում են միայն անցած 3 ամսվա ժամանակահատվածի համար: Կենտրոնի կամ փոստային բաժանմունքի մեղքով չվճարված գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:

 

IV. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

21. Նպաստի վճարումը դադարեցվում է դրա իրավունքը կորցնելու հաջորդ ամսվանից:

22. Նպաստ ստացողի կողմից ակնհայտ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցնելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից, և ընտանիքը մեկ տարի ժամկետով զրկվում է նպաստ ստանալու իրավունքից: