«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1454-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ցանկում`
«8525 10 500, 8525 10 800, 8525 20 910, 8525 20 990 |
Ռադիոյի և հեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատե- սային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ» |
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
|
«8525 10 500, 8525 10 800, 8525 20 910, 8525 20 990 |
Ռադիոյի և հեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատե- սային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ (բացառությամբ բջջային հեռախոսների` ներառյալ ավտոմեքենաներում տեղադրվողները)»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|