«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2006 թվականի N 1462-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածի ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների, օժանդակ շինությունների և հողամասերի իրացման ու ջրագծի տեղափոխման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 35,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով):
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հոկտեմբերի 14 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.12.2006, N 1766-Ա | 17.12.2006, N 1462-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|