«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2006 թվականի N 186-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին ամրացված 2 միավոր գույքը` 1994 թվականի արտադրության «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշը` 022ԼԼ10, շարժիչը` 158553, թափքը` NR0263004, շասսիի N 026161, 1497000 դրամ մեկնարկային գնով, գնահատված արժեքը` 1497000 դրամ, գնահատման մեթոդը հաշվեկշռային, գնահատման ամսաթիվը` 25.03.2005 թ.) և 1991 թվականի արտադրության «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշը` 202ԼՏ03, շարժիչը` 1700354, թափքը` N 0845010, 204000 դրամ մեկնարկային գնով, գնահատված արժեքը` 204000 դրամ, գնահատման մեթոդը` հաշվեկշռային, գնահատման ամսաթիվը` 18.04.2005թ.) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել, որ 1-ին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը.
բ) առուվաճառքի պայմանագրում նախատեսել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` այն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին` Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. փետրվարի 27 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|