«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2006 թվականի N 387-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին գյուղում գտնվող` մարզպետարանի ենթակայության «Հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսուցչի տունը` 141 քառ. մետր մակերեսով հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով օտարել Շատինի գյուղական համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Շատինի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով Շատինի գյուղական համայնքի միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. ապրիլի 1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|