040.0547.29.11.97
«Վավերացնում ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
29 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 1997 թվականի N 547
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու և անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու աշխատանքները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը.
բ) Հայաստանի Հանրապետության նախարարություններն ու գերատեսչությունները յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը (եթե սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան` այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն են ներկայացնում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների կողմից տվյալ ժամանակահատվածում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ համաձայն N 1 հավելվածի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ենթակայության տակ չգտնվող պետական տուրք գանձող մարմիններն այդ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն են ներկայացնում անմիջականորեն.
գ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ենթակայության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության) պետական տուրք գանձող մարմիններն իրենց գտնվելու վայրի հարկային տեսչության տարածքային մարմին են ներկայացնում տեղեկություններ` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը (եթե սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ) իրենց կողմից տվյալ ժամանակահատվածում պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող` կատարված գործողությունների (մատուցված ծառայությունների) տեսակների, քանակի, ինչպես նաև հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 2 հավելվածի.
դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը (եթե սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն է ներկայացնում տեղեկություններ համակարգի պետական տուրք գանձող մարմինների կողմից տվյալ ժամանակահատվածում պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող` կատարված գործողությունների (մատուցված ծառայությունների) տեսակների, քանակի, ինչպես նաև հաշվարկված ու համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ., լրաց. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725)
2. Առաջարկել`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, վերաքննիչ դատարաններին և վճռաբեկ դատարանին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացնել տեղեկություններ` համաձայն N 1 հավելվածի.
բ) առաջին ատյանի դատարաններին իրենց գտնվելու վայրի հարկային տեսչության տարածքային մարմիններ ներկայացնել տեղեկություններ` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը խմբ. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետական տուրքի գումարների փոխանցման համապատասխան բանկային հաշիվների և փոխանցված գումարների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը:
(3-րդ կետը լրաց. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725)
4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը`
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 17.03.98 N 183)
բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 08.11.00 N 725)
(Նախկինում` 3-րդ կետ, փոփ. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725)
5. Սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում տեղեկություններ չհաղորդելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(Նախկինում` 4-րդ կետ 17.03.98 N 183)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հավելված N 1 |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
______________________________ | կողմից |
(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը) |
199 թ. __________ -ի դրությամբ գանձված պետական տուրքի մասին*
NN ը/կ |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների ընդհանուր անվանումը | Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների քանակը | Գանձված պետական տուրքի գումարը (հազ. դրամ) |
Գումարների փոխանցման բանկային հաշվի համարները | Ծանոթագրություն | ||
տվյալ եռամսյակում | տարվա սկզբից | տվյալ եռամսյակում | տարվա սկզբից | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
1. | |||||||
2. | |||||||
3. | |||||||
Ընդամենը |
Ղեկավար ______________
(ստորագրությունը)
Կատարող ______________(ստորագրությունը)
Հեռախոս ______________
_____________
* Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:
(Հավելվածը լրաց. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725)
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
______________________________ | կողմից |
(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը) |
199 թ. __________ -ի դրությամբ գանձված պետական տուրքի մասին*
NN ը/կ |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների ընդհանուր անվանումը | Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների քանակը | Գանձված պետական տուրքի գումարը (հազ. դրամ) |
Գումարների փոխանցման բանկային հաշվի համարները | Ծանոթագրություն | ||
տվյալ եռամսյակում |
տարվա սկզբից | տվյալ եռամսյակում | տարվա սկզբից | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
1. | |||||||
2. | |||||||
3. | |||||||
Ընդամենը |
Ղեկավար ______________
(ստորագրությունը)
Կատարող ______________(ստորագրությունը)
Հեռախոս ______________
_____________
* Ներկայացվում է տարածքային հարկային տեսչություն:
(Հավելվածը լրաց. 17.03.98 N 183)
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 3 |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից
199 թ. __________ -ի դրությամբ գանձված պետական տուրքի մասին*
NN ը/կ |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների անվանումը |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների քանակը |
Տրված արտոնությունների քանակը |
Գանձված պետական տուրքի գումարը (հազ. դրամ) |
Գումարների փոխանցման բանկային հաշվի համարները |
Ծանոթագրություն | |||
տվյալ եռամ- սյակում |
տարվա սկզբից |
տվյալ եռամ- սյակում |
տարվա սկզբից |
տվյալ եռամ- սյակում |
տարվա սկզբից | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
1. | |||||||||
2. | |||||||||
3. | |||||||||
Ընդամենը |
Ղեկավար ______________
(ստորագրությունը)
Կատարող ______________(ստորագրությունը)
Հեռախոս ______________
_____________
* Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:
(Հավելվածը լրաց. 17.03.98 N 183)
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.08.2023, N 1331-Ն | 01.01.2024, N 547 | |
29.10.2009, N 1230-Ն | 19.11.2009, N 547 | |
22.01.2009, N 78-Ն | 12.02.2009, N 547 | |
14.04.2004, N 490-Ն | 08.05.2004, N 547 | |
08.11.2000, N 725 | 08.11.2000, N 547 | |
17.03.1998, N 183 | 30.04.1998, N 547 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|