«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2006 թվականի N 330-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 18.1-ին կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «06. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի ընկերությունների 2006 թվականի սուբսիդավորման չափաքանակները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` հաշվի առնելով Համաշխարհային բանկի Աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկի (PRSC 3) նախապատրաստման ճապոնական դրամաշնորհի (N 055131) շրջանակում իրականացվելիք` Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի ֆինանսական և կառուցվածքային բարեփոխումների անցկացման ծրագիրը և ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական հոսքերի կանխատեսումները` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի ընկերությունների սուբսիդավորման ճշգրտման վերաբերյալ:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մարտի 23 |
Հավելված |
Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
NN Ջրօգտագործողների ընկերության անվանումը Հատկացվելիք սուբսիդավորման չափաքանակը 1 2 3 1. Արտաշատ 219110.0 2. Արարատ 353970.0 3. Ազատ 121020.0 4. Վեդի 192840.0 5. Մասիս 0 6. Մխչյան 228200.0 7. Մուսալեռ 131870.0 8. Վաղարշապատ 188290.0 9. Ակնալիճ 88710.0 10. Խոյ 344760.0 11. Երևան 55200.0 12. Կոտայք 23750.0 13. Ջրվեժ-Ձորաղբյուր 98820.0 14. Հրազդան-ջուր 4990.0 15. Նաիրի 22570.0 16. Եղվարդ 0 17. Փարպի 0 18. Շամիրամ 30030.0 19. Աշտարակ 0 20. Քասախ 0 21. Ամբերդ 0 22. Ապարան-Արագած 5200.0 23. Գավառ 33570.0 24. Մարտունի 78690.0 25. Վարդենիս 21380.0 26. Սև ջուր-Ախթամար 37670.0 27. Թալին 306330.0 28. Արագած-ոռոգում 9060.0 29. Արմավիր 178560.0 30. Մերձափնյա 0 31. Արաքս 145480.0 32. Շենիկ 0 33. Քարակերտ 0 34. Շիրոռոգում 10730.0 35. Մուշ 0 36. Աջափնյակ-ոռոգում 4910.0 37. Այգաբաց-ոռոգում 17160.0 38. Նոյեմբերյան 133120.0 39. Իջևան 14790.0 40. Բերդ 2290.0 41. Խնձորուտ 2000.0 42. Լոռու ջրանցք 53050.0 43. Գետիկ 14510.0 44. Քարահունջի ջրամբար 4000.0 45. Վայք 41740.0 46. Ձորեր 0 47. Մեղրի 74610.0 48. Եղեգնաձոր-ոռոգում 408820.0 49. Սպանդարյանի ջրանցք 0 50. Որոտան 9600.0 51. Կապան 3070.0 52. Տոլորս 4010.0 53. Բռնակոթ 1610.0 3720100.0
ը/կ
(հազ. դրամ)
Ընդամենը
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.08.2006, N 1181-Ա | 25.08.2006, N 330-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|