Գլխավոր տեղեկություն
Համար
N 683-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2006 թվականի N 683-Ա

 

ԴԱՎԻԹ ԲՈՅԱԽՉՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դավիթ Մամիկոնի Բոյախչյանին (ծնվ.` 01.01.1988 թ., Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Թումանյան 29) և Արթուր Արտակի Զաքարյանին (ծնվ.` 04.07.1987 թ., Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2007 թվականի գարնանային զորակոչը:

2. Վահե Իվանի Կիրակոսյանին (ծնվ.` 18.03.1988 թ., Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, գ. Այգուտ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2008 թվականի գարնանային զորակոչը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 1
Երևան