«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2006 թվականի N 395-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՇԵՆՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արտաշատի քաղաքային համայնքի ավագանու 2006 թվականի փետրվարի 21-ի N 1/22 որոշումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքի կողմից նվիրաբերությամբ օտարված Լուսինյան փողոցի վրա գտնվող նախկին պատանի տեխնիկների կայանի` 375.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքը որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Արտաշատի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել նշված շենքի նվիրատվության պայմանագրի կնքումը, շենքի հանձնման-ընդունման, համապատասխան հողատարածքի սահմանների ճշտման և սահմանված կարգով ձևակերպման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. ապրիլի 1 |