«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006351
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 սեպտեմբերի 2006 թ. |
թիվ 546-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները» հավելված 1-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1.1. հավելվածի «Միջազգային ծրագրեր» 5-րդ կետը լրացնել «Աշխարհի նկարիչները» 5.4 կետով և «Հովհաննես Այվազովսկի» 5.4.1 ենթակետով,
1.2. հավելվածի 6-րդ կետի աղյուսակը լրացնել 7-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
|
Հուշադրամի անվանումը |
Անվանական արժեքը |
Մետաղը և հարգը |
Քաշը (գրամ) |
Տրամագիծը | Դրամա- շուրթը |
Որակը | Տպա- քանակը (հատ) |
7 | Հովհաննես Այվազովսկի |
100 դրամ | արծաթ՝ 9250±50, պղինձ՝ 750±50 |
28,28±0,25 | ուղղանկյուն 40մմx28մմ |
հարթ | բրիլիանթ անսըրքյու- լեյթիդ (էմալի կիրառու- մով) |
3000 |
1.3. հավելվածի 6-րդ կետի աղյուսակի «Միջազգային բևեռային տարի» 3-րդ ենթակետի վերջին՝ «Տպաքանակը (հատ)» սյունակի «3000» թիվը փոխարինել «մինչև 10000» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|