041.0128.04.03.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 1998 թվականի N 128
քաղ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1.«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1998 թվականի հունվարի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:
2. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանից բարձր աշխատավարձ` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 201 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ (ԴՐԱՄ) |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար | 52000 |
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար | 50700 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ | 48100 |
ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, մամուլի ծառայության պետ, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության պետ, վարչության պետ, գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ | 45500 |
ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու | 44000 |
ՀՀ վարչապետի օգնական, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի տեղակալ, ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ | 40000 |
ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմերի ղեկավարներ, խորհրդականներ | 37200 |
Բաժնի վարիչ | 32500 |
Նախարարի օգնական | 30850 |
Գլխավոր մասնագետ, արխիվի վարիչ, գրադարանավար | 22100-26000 |
Առաջատար մասնագետ | 20800-22100 |
Առաջին կարգի մասնագետ | 18200-19500 |
Երկրորդ կարգի մասնագետ | 15600-16900 |
Մասնագետ, պահեստապետ | 13000-14300 |
(հավելվածը խմբ. 09.12.98 N 713)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Է. Թադևոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.12.1998, N 713 | 01.01.1999, N 128 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|