Գլխավոր տեղեկություն
Համար
N 374
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.11.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.30/28(126)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.1998

040.0374.17.06.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 1998 թվականի N 374
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի 1998 թվականի բյուջեն (կցվում է)`

 

  մլն դրամ

Եկամուտների գծով

29652,4

ծախսերի գծով

29652,4

 

 

(1-ին կետը փոփ. 02.11.98 N 679)

2. (կետն ուժը կորցրել է 02.11.98 N 679)

3. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին` ապահովել հիմնադրամի բյուջեի եկամուտների հավաքագրումն ու ծախսերի նպատակային կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 17-ի N 374 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵ

 

  մլն դրամ
եկամուտներ` ընդամենը 29652,4

այդ թվում`

 
I. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 27237,3

այդ թվում`

 
1. Գործատուների կողմից` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ 23250,8
2. Վարձու աշխատողների աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից 1995,0
3. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց եկամուտներից 748,5
4. Գյուղացիական տնտեսությունների կողմից` սեփականություն հանդիսացող հողատարածքների կադաստրային զուտ եկամտի նկատմամբ 1243,0
II. ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի ընթացիկ մուտքեր, բանկային հաշիվների տարեսկզբի մնացորդներ և բանկային շահաբաժիններ 499,8
1. ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի ընթացիկ մուտքեր 193,4
2. Բանկային հաշիվների տարեսկզբի մնացորդներ 288,4
3. Բանկային շահաբաժիններ 18,0
III. ՀՀ պետական բյուջեի հատկացումներ 1915,3
Ծախսեր` ընդամենը 29652,4

այդ թվում`

 
1. Կենսաթոշակային ապահովագրություն 24987,2
2. Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակներ 1915,3
3. Զբաղվածության պետական ծրագրեր 990,0
4. Սոցիալական ապահովագրության միջազգային ասոցիացիային անդամակցություն 4,3
5. ԱՊՀ երկրների կենսաթոշակային (սոցիալական) հիմնադրամների ներկայացուցչությունների ասոցիացիային անդամակցություն 4,2
6. ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցով իրականացվող պետական ծրագրեր 1164,8
7. ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի համակարգի պահպանում և զարգացում 586,6

                   (բյուջեն փոփ. 02.11.98 N 679)