«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 804-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ենթակայության «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության զուտ շահույթի հաշվին 2006-2007 թվականների ընթացքում 950,0 մլն դրամ գումարի չափով ֆինանսական օգնության տրամադրումը «Հայաստան» համահայկական հիմնադրամին` վերջինիս կողմից Ծաղկաձորի ճոպանուղու 4-րդ հերթի կառուցման ծրագրի իրականացման համար:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|