Գլխավոր տեղեկություն
Համար
N 1268-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.27/50(505) Հոդ.1039
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 1268-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության N 3 մասնաշենքի 8-րդ հարկում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրամադրված տարածքի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և այդ աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 11871,2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`

ա) «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 11 541,2 հազ. դրամ,

բ) «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 330, 0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարների ֆինանսավորումն իրականացնել այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը և դրանց փորձագիտական եզրակացությունը ներկայացվելու դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 13
Երևան