Գլխավոր տեղեկություն
Համար
N 1290-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.04/51(506) Հոդ.1055
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2006 թվականի N 1290-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1349-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասի և 28-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «դ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1349-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

ա) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Լիցենզիա տալու համար կատարվում է պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգում` օրենքով սահմանված կարգով:».

բ) կարգի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ  նոր` «ը» ենթակետով.

«ը) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկություններ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 16
Երևան