Գլխավոր տեղեկություն
Համար
N 1605-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2005-20.11.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2005 թվականի N 1605-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 26-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 346-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը` 377766, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր) տալ միջուկային նյութերի ներմուծման լիցենզիա։

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը միջուկային նյութերի ներմուծման լիցենզիայի տրամադրումը։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 10
Երևան