«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2006 թվականի N 1354-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և Երևանի քաղաքապետարանի «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» և «Պարարվեստի ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ուսումնական բնականոն գործընթացն ապահովելու և քաղաքաշինական ու սանիտարական նորմատիվների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» և «Պարարվեստի ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարածքների սահմանազատումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված տարածքների ընգրկումը պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքի կազմում, համապատասխան հասցեների տրամադրումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` անհրաժեշտ ծախսերն իրականացնելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գործընթացների ավարտից հետո մեկամսյա ժամկետում նշված տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով համապատասխանաբար ամրացնել Մեսրոպ Մաշտոցի N 46ա հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Բայրոնի N 5 հասցեում գտնվող «Պարարվեստի ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. սեպտեմբերի 28 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|