«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2006 թվականի N 1357-Ա
ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել 2004 թվականի արտադրության «ՆԻՍՍԱՆ MAXIMA» մակնիշի, 13454378 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (պետհամարանիշը` 002 ԼԼ 55, նույնացման համարը` JN1CA31C14T733072, շարժիչի համարը` 585983) և այն հանձնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. սեպտեմբերի 28 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|