Basic information
Number
թիվ 61
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.02.1999-04.11.2004)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.02.1999
Ratification date
08.02.1999
Effective date
08.02.1999
Interrupt date
04.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«8» փետրվարի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 1999 թվական թիվ 61

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 03.11.04 թիվ 1465-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային  մրցույթով սեփականաշնորհելու մասին» թիվ 218 որոշման մեջ կատարել  փոփոխությունները`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից  «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը 1995 թվականի փետրվարի 27-ին տրված Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ թիվ 60 լիցենզիայի նոր վերախմբագրված և լրացված տարբերակում

ա) 10-րդ գլխի «Ե» բաժնում «վերոհիշյալ դրույթների համաձայն» բառերը փոխարինել «վերոհիշյալ դրույթները խախտելով» բառերով.

բ) Ա հավելվածի 1-ին կետում «առանց մաքսավճարի» բառերը փոխարինել «առանց մաքսատուրքի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 8-ից: