ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ 
 Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՌՉԱԿԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրության ընդունումը դադարեցվում է գործող սահմանադրության այն դրույթների գործողությունը, որոնք հակասում են «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքներին:
| 
 ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ`  | 
Լ. Տեր-Պետրոսյան | 
| 
 ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`  | 
ա. սահակյան | 
| 
 
 10 դեկտեմբերի 1990 թվականի, քաղ. Երևան Հ. Ն.-0217-1  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|