Գլխավոր տեղեկություն
Համար
N 188-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2006 թվականի N 188-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (FAO) ՄԻՋԵՎ «ՀՐԱՏԱՊ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱՐ TCP» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) միջև «Հրատապ աջակցություն Արևելյան Եվրոպայում և կովկասյան տարածաշրջանում թռչնագրիպի վաղ հայտնաբերման և կանխարգելման համար TCP» տեխնիկական աջակցության ծրագրի կնքման առաջարկությանը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. փետրվարի 28
Երևան