Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 352-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.15/27(236) Հոդ.393
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.07.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006362


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 հուլիսի 2006 թ.

թիվ 352-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 392/01 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 104-րդ, 112-րդ հոդվածները և 133-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 28-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»`

1.1. 112.1բ-1 կանոնի`

1.1.1. (ա)(24) ենթականոնում «անձ» բառը փոխարինել «մասնագիտացված անձ կամ բանկ» բառերով.

1.1.2. (ա)(26) ենթականոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(26) «Փոխարկման հանձնարարագիր». գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ), ինչպես նաև թողարկողի կարգադրություն՝ իրեն պատկանող (իր անվամբ գրանցված), ինչպես նաև իր կողմից թողարկված որոշակի դասի արժեթղթերը մեկ այլ դասի արժեթղթերով փոխանակելու մասին, եթե այդ իրավունքը նախատեսված է թողարկողի որոշմամբ.».

1.2. 112.1բ-2(դ)(3) և 112.1բ-2(դ)(5) կանոններում լրացնել «(առկայության դեպքում)» բառերը.

1.3. 112.1բ-2(դ) կանոնից հետո լրացնել նոր 112.1բ-2(դ)1 կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.

«(դ)1 (դ)(4) ենթականոնով սահմանված փաստաթղթերի բացակայության դեպքում թողարկողը ներկայացնում է հանձնման պահի դրությամբ անվանական արժեթղթերի սեփականատերերի ցուցակ (նշելով տվյալ դասի արժեթղթերի ընդհանուր քանակը, անվանական արժեքը, ինչպես նաև յուրաքանչյուր սեփականատիրոջը պատկանող տվյալ դասի արժեթղթերի քանակը), որը պետք է վավերացված լինի թողարկողի կնիքով և ստորագրված՝ գործադիր մարմնի կողմից:».

1.4. 112.1բ-4(բ) կանոնը ուժը կորցրած ճանաչել.

1.5. 112.1բ-9 կանոնի`

1.5.1. (բ)(6) ենթականոնից հետո լրացնել նոր (բ)(6)1 ենթականոն` հետևյալ բովանդակությամբ.

«(6)1 բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի վավերապայմանները (առկայության դեպքում).».

1.5.2. (ե) ենթականոնից հետո լրացնել նոր (ե)1 ենթականոն` հետևյալ բովանդակությամբ.

«(ե)1 Եթե արժեթղթերի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները, ապա նրանց անունից հանդես եկող գրանցված սեփականատիրոջ քարտերը պետք է նշում պարունակեն այն մասին, որ.

(1) արժեթղթերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին.

(2) տվյալ գրանցված սեփականատերերը հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության կամ համայնքի անունից:».

1.6. 112.1բ-10 կանոնի`

1.6.1. (ա)(2) ենթականոնից հետո լրացնել նոր (ա)(2)1 ենթականոն` հետևյալ բովանդակությամբ.

«(2)1 նոտարները` (ա)1 ենթականոնով սահմանված կարգով.».

1.6.2. (ա)(3) ենթականոնից հանել «այլ» բառը.

1.6.3. (ա) ենթականոնից հետո լրացնել նոր (ա)1 ենթականոն` հետևյալ բովանդակությամբ.

«(ա)1 Նոտարը օրենքով նախատեսված դեպքերում ռեեստրից տեղեկություններ է ստանում իր իրավասության շրջանակներում տրված հարցմանը համապատասխան ծավալով:».

1.6.4. (դ) ենթականոնում «ուսումնասիրել» բառից հետ լրացնել «(ա)1 և» բառերը.

1.6.5. (զ) ենթականոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(զ) Կենտրոնական բանկը և պետական մարմինները ռեեստրից տեղեկություններ կարող են ստանալ միայն իրենց իրավասության շրջանակներում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկությունները տրամադրում է պատվիրված նամակով (կամ համապատասխան պետական մարմնի լիազորված ներկայացուցչին՝ առձեռն) միայն համապատասխան մարմնի կողմից պատշաճ կերպով ներկայացված գրավոր հարցումը ստանալու դեպքում: Հարցման մեջ պետք է նշված լինի պահանջվող տեղեկությունների ցանկը, ինչպես նաև դրանք ստանալու իրավական հիմքերը: Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է համապատասխան մարմիններին ռեեստրից տեղեկություններ տրամադրել սույն ենթականոնի պահանջներին համապատասխանող գրավոր հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կենտրոնական բանկի կողմից առանձին դեպքերի համար այլ ժամկետ սահմանված չէ: Սույն ենթականոնի պահանջները չեն տարածվում Կենտրոնական բանկին օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաշվետվությունների և այլ փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև (է) ենթականոնով նախատեսված դեպքի վրա:».

1.6.6. (զ) ենթականոնից հետո լրացնել նոր (է) ենթականոն` հետևյալ բովանդակությամբ.

«(է) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով կարող է սահմանվել (զ) ենթականոնում նշված փաստաթղթերի ներկայացման և տրամադրման էլեկտրոնային կարգ և ձև, որն ըստ Կենտրոնական բանկի՝ կապահովի այդ փաստաթղթերի ներկայացման և տրամադրման հուսալիությունը:».

1.7. 112.1բ-13(ը) կանոնից հանել 2-րդ նախադասությունը.

1.8. 112.1բ-16(դ)(1) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(1) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ վճռի պատճենը, ինչպես նաև դրա հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից կայացված համապատասխան որոշման պատճենը (նման որոշման առկայության դեպքում).».

1.9. 112.1բ-16(ե) կանոնից հետո լրացնել նոր (զ) և (է) ենթականոններ՝ հետևյալ բովանդակությամբ.

«(զ) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով կարող է սահմանվել (ա)-(ե) ենթականոններում նշված փաստաթղթերի էլեկտրոնային ձևով փոխանցման կարգ, որն ըստ Կենտրոնական բանկի՝ բավարար երաշխիքներ կապահովի համակարգի գործունեության անընդհատության և հուսալիության համար:

(է) Սույն կանոնի (ա)(2), (բ)(2) և (գ)(2) ենթականոններով սահմանված պահանջները չեն տարածվում էլեկտրոնային ձևով ներկայացվող փոխանցման հանձնարարագրերի միջոցով արժեթղթերի փոխանցման վրա:».

1.10. 112.1բ-17 կանոնի`

1.10.1. (ա) ենթականոնում «ներկայացվել» բառը փոխարինել «փոխանցվել» բառով.

1.10.2. (բ)(2)(Զ) ենթականոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(Զ) արժեթղթի միավոր գինը և գործարքի ծավալը, եթե ռեեստրում գրառումների կատարման համար հիմք է հանդիսանում առուվաճառքի պայմանագիրը կամ ռեպո գործարքը.».

1.10.3. (դ) ենթականոնից հետո լրացնել նոր (ե) և (զ) ենթականոններ` հետևյալ բովանդակությամբ.

«(ե) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով կարող է սահմանվել փոխանցման հանձնարարագրի էլեկտրոնային ձևով փոխանցման կարգ, որն ըստ Կենտրոնական բանկի` բավարար երաշխիքներ կապահովի համակարգի գործունեության անընդհատության և հուսալիության համար:

(զ) Սույն կանոնի (բ)(4) և (բ)(5) ենթականոններով սահմանված պահանջները չեն տարածվում էլեկտրոնային ձևով ներկայացվող փոխանցման հանձնարարագրերի վրա:».

1.11. 112.1բ-18(զ) կանոնից հետո լրացնել նոր 112.1բ-18(է) կանոն` հետևյալ բովանդակությամբ.

«(է) Սույն կանոնի (ա)-(զ) ենթականոններով սահմանված պահանջները չեն տարածվում էլեկտրոնային ձևով ներկայացվող փաստաթղթերի վրա:».

1.12. 112.1բ-19(է) կանոնից հետո լրացնել նոր 112.1բ-19(ը) կանոն` հետևյալ բովանդակությամբ.

«(ը) Սույն կանոնի (ա)-(է) ենթականոններով սահմանված պահանջները չեն տարածվում էլեկտրոնային ձևով ներկայացվող փաստաթղթերի վրա:».

1.13. 112.1բ-20 կանոնի`

1.13.1. (ա)(1) ենթականոնում «փաստաթղթի հիման վրա» բառերից հետո լրացնել «(թղթային ձևով ներկայացվող փաստաթղթի դեպքում)» բառերը.

1.13.2. (ա)(3) ենթականոնում «ստորագրությունը» բառից հետո լրացնել «(թղթային ձևով ներկայացվող փաստաթղթի դեպքում)» բառերը.

1.13.3. (գ) ենթականոնում «ստորագրության նմուշի հետ» բառերից հետո լրացնել «(թղթային ձևով ներկայացվող փաստաթղթի դեպքում)» բառերը.

1.14. 112.1բ-21 կանոնի`

1.14.1. (ա)(1) ենթականոնում «ներկայացվել» բառը փոխարինել «փոխանցվել» բառով.

1.14.2. (5)-(7) ենթականոններն ուժը կորցրած ճանաչել, իսկ (9) ենթականոնում «պահանջներին» բառից հետ լրացնել «և Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված պահանջներին» բառերը.

1.15. 112.1բ-22(գ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(գ) Արժեթղթերի փոխանցման գրանցումը մերժվում է, եթե արժեթղթերի փոխանցումը հակասում է սույն վերնագրի և Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված պահանջներին:».

1.16. 112.1բ-23(բ)(3) ենթականոնից հետո լրացնել նոր (բ)(3)1 ենթականոն` հետևյալ բովանդակությամբ.

«(3)1 թողարկողի արժեթղթերով գործարքների կասեցման վերաբերյալ կայացված Կենտրոնական բանկի որոշման հիման վրա.».

1.17. 112.1բ-26 կանոնի`

1.17.1. (դ)(6) ենթականոնում «քանակը» բառից հետո լրացնել «, գործարքի ծավալը» բառը.

1.17.2. (զ) ենթականոնից հետո լրացնել նոր (է) և (ը) ենթականոններ` հետևյալ բովանդակությամբ.

«(է) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով կարող է սահմանվել ռեեստրից քաղվածքների և գործառնությունների մասին տեղեկանքների էլեկտրոնային ձևով տրամադրման կարգ:

 (ը) Սույն կանոնի (գ)(3) ենթականոնով սահմանված պահանջը չի տարածվում էլեկտրոնային ձևով ներկայացվող ռեեստրից քաղվածքի վրա:».

1.18. 112.1բ-27(ա) կանոնից հետո լրացնել նոր 112.1բ-27(բ) կանոն` հետևյալ բովանդակությամբ.

«(բ) Թողարկողի կողմից սույն կանոնում նշված փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից:».

1.19. 112.1բ-28 կանոնի`

1.19.1. (է) ենթականոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(է) Կորպորատիվ գործողությունների վերաբերյալ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ռեեստրում գրառումների իրականացման համար թողարկողը, ի լրումն սույն կանոնում նշված փաստաթղթերի, ներկայացնում է նաև փոխարկման հանձնարարագիր: Արժեթղթերի փոխարկման հանձնարարագրի ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով և պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.».

1.19.2. (թ) ենթականոնից հետո լրացնել նոր (ժ) ենթականոն՝ հետևյալ բովանդակությամբ.

«(ժ) Կենտրոնական դեպոզիտարիան իր կանոններով սահմանում է ռեեստրում գրառումների իրականացման ընթացակարգ այն դեպքերի համար, երբ թողարկողի կողմից իրականացված կորպորատիվ գործողության արդյունքներն արտացոլվել են թողարկողի կանոնադրությունում (կանոնադրությունը գրանցվել է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից):».

1.20. 112.1բ-28 կանոնից հետո լրացնել նոր 112.1բ-281 կանոն` հետևյալ բովանդակությամբ.

«Կանոն 112.1բ-281. Արժեթղթերի չեղյալ համարում

(ա) Թողարկողի լուծարման դեպքում տվյալ թողարկողի կողմից թողարկված բոլոր դասերի արժեթղթերը չեղյալ են համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ռեեստրում համապատասխան գրառումներ կատարելու միջոցով:

(բ) Արժեթղթերի մարման դեպքում դրանք չեղյալ են համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ռեեստրում համապատասխան գրառումներ կատարելու միջոցով:

(գ) Կենտրոնական դեպոզիտարիան կարող է իր կանոններով սահմանել արժեթղթերը չեղյալ համարելու ընթացակարգ:».

1.21. 112.1բ-30(ա) կանոնում «Մասնագիտացված անձը» բառերից հետո լրացնել «կամ բանկը» բառերը.

1.22. (31.1) վերնագրի առարկայում «ենթակետերով» բառից հետո լրացնել «և 133 հոդվածի 1-ին կետով» բառերը.

1.23. 31.1բ կանոնից հետո լրացնել նոր 31.1-4 կանոն` հետևյալ բովանդակությամբ.

«Կանոն 31.1-4. Հաշվետու թողարկողի կողմից բացատրագրերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի ներկայացումը

(ա) Կենտրոնական բանկը (Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումը) իրավունք ունի հաշվետու թողարկողից կամ նրա պաշտոնատար անձանցից պահանջել հաշվետու թողարկողի վերաբերյալ բացատրագիր, տեղեկանք և/կամ փաստաթուղթ, որն անհրաժեշտ է Կենտրոնական բանկի կողմից վերահսկողություն իրականացնելու նպատակով:

(բ) Հաշվետու թողարկողը կամ նրա համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է գրավոր ձևով Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող բացատրագիրը, տեղեկանքը և/կամ փաստաթուղթը (ա) ենթականոնում նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կենտրոնական բանկի (Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման) կողմից ներկայացման ավելի երկար ժամկետ սահմանված չէ:».

1.24. 104.2-2(ե) կանոնից հանել «էական» բառը.

1.25. 104.2-7 կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոն 104.2-7. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից բացատրագրերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի ներկայացումը

(ա) Կենտրոնական բանկը (Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումը) իրավունք ունի ինքնակարգավորվող կազմակերպությունից կամ նրա պաշտոնատար անձանցից պահանջել ինքնակարգավորվող կազմակերպության և/կամ դրա անդամների գործունեության վերաբերյալ բացատրագիր, տեղեկանք և/կամ փաստաթուղթ:

(բ) Ինքնակարգավորվող կազմակերպությունը կամ նրա համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է գրավոր ձևով Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող բացատրագիրը, տեղեկանքը և/կամ փաստաթուղթը (ա) ենթականոնում նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կենտրոնական բանկի (Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման) կողմից ներկայացման ավելի երկար ժամկետ սահմանված չէ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հուլիսի 24
Երևան