Basic information
Number
N 1324-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.09.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.09.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.09.2011
Effective date
20.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 2011 թվականի N 1324-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 3970648 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտագերատեսչական ծախսեր» հոդվածով), այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենքի պահպանության նպատակով 24-ժամյա ոստիկանության պահակետային ծառայություն իրականացնելու համար` 1559628 դրամ (ինն ամսում` 779814 դրամ).

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող վարչական շենքին ամրացված տարածքի պահպանության նպատակով մեկ միավոր 24-ժամյա ոստիկանության պահակետային ծառայություն իրականացնելու համար` 2411020 դրամ (ինն ամսում` 602755):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 19
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation