«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2006 թվականի N 264-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 49-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կապի միջոցների տեսակների, քանակի և կապի ծառայությունների տարեկան նորմերի մասին» N 49-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի աղյուսակի`
ա) «Քաղաքային հեռախոս» տողի 4-րդ սյունակում «84000 րոպե» բառերը փոխարինել «82600 րոպե» բառերով.
բ) «Բջջային հեռախոս» տողի 2-րդ սյունակում «5» թիվը փոխարինել «8» թվով, իսկ 4-րդ սյունակում «12000 րոպե» բառերը` «19200 րոպե» բառերով:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մարտի 10 |