Գլխավոր տեղեկություն
Համար
N 378
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.11.1998-08.05.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.30/28(126)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.1998

040.0378.17.06.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 1998 թվականի N 378
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Երևանի N 9 հացի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Երևանի N 9 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 47857 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի N 9 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է 3 գործակից):

1.3. «Երևանի N 9 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

1.4. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի տեղեկագրում հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների, հաղթողի որոշման կարգի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող պետական բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը` 44525 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ:

1.6. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունը հաղթողին ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 2326 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար-6» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Շինարար-6» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 145 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 145 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա պետական բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 116 հազ. դրամ, որը համապատասխանում է 116 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Շինարար-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 2181 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 314,7 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 615,8 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1170,8 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 79,4 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 5682 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար-32» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերն ամբողջությամբ` դասական աճուրդով:

3.2. Սահմանել պետական բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը` 768 հազ. դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

3.4. «Շինարար-32» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4722 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 1277 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 973,2 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1271,4 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1134,4 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 44,8 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 21,5 հազ. դրամ:

3.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 18495 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս-2» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Մասիս-կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 17244 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 8622 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 13796 հազ. դրամ, որը համապատասխանում է 6898 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Մասիս-2» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1251 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1137 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 114 հազ. դրամ:

4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Վանաձորի «Բնակչության պատվերներով բնակարանների կառուցման և նորոգման» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Վանաձորի բնակնորշին» պետական փակ բաժնետիրական ընկերության:

(5.1 կետը խմբ. 06.11.98 N 691)

5.2. Մասնավորեցնել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 13560 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի բնակնորշին» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Վանաձորի բնակնորշին» բաժնետիրական ընկերության:

5.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության մեկնարկային գինը` 5778 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2889 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

5.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա պետական բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 5778 հազ. դրամ, որը համապատասխանում է 2889 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

5.5. «Վանաձորի բնակնորշին» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 7783 հազ. դրամ, այդ թվում`

այլ երկարաժամկետ պարտավորություններ` 98 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1463 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3613 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 2448 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 161 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վանաձորի բնակնորշին» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագրերը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.1. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «N 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «N 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության:

6.2. Հաշվեկշռային մեթոդով 33904 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «N 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծվող ընկերությանը (շենքերի նվազագույն գնահատվող մեծության և անավարտ շինարարության գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է 4 գործակից):

6.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության վաճառքի գինը` 25790 հազ. դրամ:

6.4. «N 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 8115, 2 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1077 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2634,2 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3358,5 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 1012,2 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 33,3 հազ. դրամ:

6.5. Վճարումներն իրականացնել «N 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Արմադենտ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Տեխնոդենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

7.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 215763 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տեխնոդենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Տեխնոդենտ» բաց բաժնետիրական ընկերության:

7.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության մեկնարկային գինը` 45392 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 22696 հատ մենկարկային քանակին` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա պետական բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 45392 հազ. դրամ, որը համապատասխանում է 22696 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.5. «Տեխնոդենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 170371 հազ. դրամ, այդ թվում`

բանկերի երկարաժամկետ վարկեր` 132102 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1477,8 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 882,9 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2171 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 33625 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 111,2 հազ. դրամ:

7.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Տեխնոտենդ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեքների թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում «Ուսումնադասընթացային կոմբինատ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Ուսումնադասընթացային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

8.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 831 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ուսումնադասընթացային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերն ամբողջությամբ` դասական աճուրդով:

8.3. Սահմանել պետական բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը` 831 հազ. դրամ:

8.4. «Ուսումնադասընթացային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորություններ չունի:

8.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել «Ուսումնադասընթացային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում:

8.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ N 9 ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Մարկոսյան
Ռ. Ամիրյան
Գ. Ստեփանյան
- ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.01.2001, N 2 08.01.2001, N 378
08.05.1999, N 297 08.05.1999, N 378
06.11.1998, N 691 06.11.1998, N 378
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան