Գլխավոր տեղեկություն
Համար
N 747-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2006-03.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.18/54.1 Հոդ.1113
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2006 թվականի N 747-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներին հասարակություն ինտեգրմանն ուղղված և նրանց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 10
Երևան

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2006 թ.
 հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ

Մ. Պետրոսյան - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Ֆ. Բերիկյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Կ. Արեյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Ա. Կարապետյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (խորհրդի աշխատանքները համակարգող)

Է. Շարմազանով

- ՀՀ վարչապետի օգնական

Ջ. Բաղդասարյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և
տարեցների հիմնահարցերի վարչության պետ

Ս. Հարությունյան

- ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ

Հ. Աբրահամյան

- «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Օհանյան

- «Փարոս» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Աբրահամյան

- «Փրկություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ալավերդյան

- «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Թադևոսյան

- «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Մ. Պահուտյան

- «Կամք և կորով» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Մկրտչյան

- «Սկարպ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Լ. Ներսիսյան

- «Աստղիկ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Ժամկոչյան

- «Հավատ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Ն. Պեպանյան

- «Լուսաստղ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Մաղաքյան

- «Լիարժեք կյանք» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Շ. Վարագյան

- «Հայաստանի խուլերի միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Հակոբյան

- «Հայաստանի կույրերի միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Հ. Շարբաթյան

- «Հաշմանդամների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Հ. Կիրակոսյան

- «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Խ. Մկրտչյան

- «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի վարչության փոխնախագահ (համաձայնությամբ)

Գ. Հովհաննիսյան

- «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2006 թ.
 հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշման

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) խորհրդակցական մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն աշխատակարգին համապատասխան:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Խորհրդի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներին հասարակություն ինտեգրման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումն է:

Այդ նպատակով խորհուրդը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ՝

ա) հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամների համար հավասար (մատչելի) պայմանների ապահովման,

բ) հաշմանդամների իրավունքների իրացման և շահերի պաշտպանության,

գ) հասարակության մեջ հաշմանդամների նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառման և կանխարգելման,

դ) հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում գործող օրենսդրության՝ ընդունված միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխանեցման և կատարելագործման,

ե) հաշմանդամության կանխարգելման ու հաշմանդամների վերականգնողական ծրագրերի և այլ միջոցառումների մշակման,

զ) հաշմանդամության ոլորտում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության,

է) հաշմանդամների սոցիալական պաշտպանությանը վերաբերող` հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման վերաբերյալ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ:

Խորհրդի նիստերին առանձին դեպքերում կարող են հրավիրվել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

5. Խորհուրդը գլխավորում, խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը, ժամը նշանակում, նիստերը վարում և օրակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ խորհրդի նիստերը կարող է վարել խորհրդի աշխատանքները համակարգողը:

6. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:

Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ստորագրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ խորհրդի աշխատանքները համակարգողը`

ա) իրականացնում է խորհրդի նիստերի կազմակերպման աշխատանքները,

բ) կազմակերպում է խորհրդի ընթացիկ աշխատանքները,

գ) ստորագրում է խորհրդի գործունեությանն առնչվող փաստաթղթերը,

դ) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդին օգնում է ընթացիկ գործերում, ապահովում գործավարությունը,

ե) նախապատրաստում է առաջարկություններ խորհրդի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ,

զ) վերլուծում է խորհրդի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում Հայաստանի Հանրապետության վարչապետին,

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

8. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.02.2008, N 98-Ն 03.04.2008, N 747-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան