Գլխավոր տեղեկություն
Համար
N 234
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.06.1998-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.07.31/17
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.1997

040.0234.300697

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 1997 թվականի N 234

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԸ ՎԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն պետական կառավարման հանրապետական մարմնի գերատեսչության կարգավիճակով:

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը:

(1-ին կետը փոփ. 17.06.98 N 373)

2. Սահմանել, որ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումն ընդգրկում է անշարժ գույքի հաշվառումը, գնահատումը և գրանցումը:

3. Բոլոր կատեգորիաների հողերի, ամրակայված գույքի գնահատման, համակարգված դիտարկումների անցկացման մեթոդիկաները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) գյուղատնտեսական հողատեսքերի համար` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ.

բ) բնապահպանական նշանակության, ջրային ֆոնդի հողերի համար` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ.

գ) բնակավայրերի հողերի համար` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացմամբ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ.

դ) մյուս կատեգորիաների հողերի, շենքերի, շինությունների համար` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության ներկայացմամբ:

4. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանն աջակցելու նպատակով համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի, ամրակայված գույքի ընթացիկ հաշվառումը և հողային հաշվեկշռի կազմումը կատարում են տեղական ինքնակառավարման մարմինները, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:

5. Համայնքների տարածքներից դուրս գտնվող մարզերի վարչական սահմաններում գտնվող հողերի, ամրակայված գույքի ընթացիկ հաշվառումը և հողային հաշվեկշռի կազմումը կատարում են մարզպետները:

6. Բազմաբնույթ կադաստրի (գյուղատնտեսական, բնապահպան, անտառային, քաղաքաշինական, կապի, տրանսպորտի, հուշարձանների և այլն) վարումն իրականացնում են համապատասխան պետական կառավարման հանրապետական և տեղական ինքնակառավարման մարմինները (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)` տվյալ մարմնի խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման համար հավաք տվյալներ ստեղծելու նպատակով:

7. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ վարչության կանոնադրության և կառուցվածքի, կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակի, խորհրդի կազմի և վարչության պետի տեղակալների թվաքանակի վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` երկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի վերաբերյալ.

բ) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի հետ առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության 1997 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը վարչական շենքի, գույքի, կապի և տրանսպորտային միջոցների հատկացման վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության ենթակայությանը հանձնել «Անշարժ գույքի տեխնիկական գույքագրման և պետական գրանցման հանրապետական ձեռնարկություն», «Անշարժ գույքի տեխնիկական գույքագրման և պետական գրանցման ձեռնարկություն» և «Անշարժ գույքի միասնական կադաստրի ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ձեռնարկությունները:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգի պետական ձեռնարկություններում առկա անշարժ գույքի վերաբերյալ նյութերը հանձնել նշված վարչության տնօրինությանը:

12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տնօրինությանը հանձնել հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի վերաբերյալ նյութերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 234
17.06.1998, N 373 17.06.1998, N 234
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան