«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 960-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից զբաղեցված Կառավարական N 1 մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների նախագծման և իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին լրացուցիչ հատկացնել 62,657.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 1,942.9 հազ. դրամ, «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 60,714.6 հազ. դրամ):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված միջոցների հաշվին`
ա) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ապահովման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և «Հրազդան-7» փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի հունվարի 18-ին կնքված N ՀՀ ԿԱ ԱՇՁԲ 1 պայմանագրի շրջանակներում.
բ) հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Սմալա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2006 թվականի մարտի 17-ին կնքված N ԱՇՁԲ-06/156 պայմանագրի շրջանակներում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` համաձայնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերում առաջարկվող փոփոխությունների կատարման որոշումներին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 13 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|