Գլխավոր տեղեկություն
Համար
N 572-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.01/26(235)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.09.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 սեպտեմբերի 2006 թ.

N 572-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԹՈՒՐ ՆԱԶԱՐՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 60) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 42 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«Արթուր Նազարյան» (լիցենզիա թիվ 60) արտարժույթի փոխանակման կետի կողմից 2006 թվականի հուլիսի 24-ի թիվ 60/2 և թիվ 60/3 արձանագրություններով արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Արթուր Նազարյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հոկտեմբերի 6
 Երևան