Basic information
Number
N 859-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.09.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
14.09.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.09.2011
Effective date
15.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2011 թվականի N 859-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 748-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 9-ի «Ա. Աշոտյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղելու մասին» N 748-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին 2011 թվականի սեպտեմբերի 26-27-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ համագործակցության, հետագա հնարավոր համատեղ գործողությունների և կրթական քաղաքականության հիմնահարցերը քննարկելու, և 2011 թվականի սեպտեմբերի 27-28-ը` Լեհաստանի Հանրապետություն՝ Բիալիստոկ քաղաքում կայանալիք նախարարների հանդիպմանը մասնակցելու համար։».

2) որոշման վերնագիրը, 2-րդ և 3-րդ կետերը «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն» բառերից հետո լրացնել «և Լեհաստանի Հանրապետություն» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. սեպտեմբերի 14
Երևան