ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2006 թվականի N 747-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներին հասարակություն ինտեգրմանն ուղղված և նրանց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Մ. Պետրոսյան | - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Հ. Դարբինյան |
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Ֆ. Բերիկյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Կ. Արեյան |
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ |
Ա. Կարապետյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (խորհրդի աշխատանքները համակարգող) |
Է. Շարմազանով |
- ՀՀ վարչապետի օգնական |
Ջ. Բաղդասարյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ |
Ս. Հարությունյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ |
Հ. Աբրահամյան |
- «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Օհանյան |
- «Փարոս» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Աբրահամյան |
- «Փրկություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Ալավերդյան |
- «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Թադևոսյան |
- «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Պահուտյան |
- «Կամք և կորով» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Մկրտչյան |
- «Սկարպ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Ներսիսյան |
- «Աստղիկ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Ժամկոչյան |
- «Հավատ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ն. Պեպանյան |
- «Լուսաստղ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Մաղաքյան |
- «Լիարժեք կյանք» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Շ. Վարագյան |
- «Հայաստանի խուլերի միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Հակոբյան |
- «Հայաստանի կույրերի միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Շարբաթյան |
- «Հաշմանդամների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Կիրակոսյան |
- «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Խ. Մկրտչյան |
- «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի վարչության փոխնախագահ (համաձայնությամբ) |
Գ. Հովհաննիսյան |
- «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) խորհրդակցական մարմին է:
2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն աշխատակարգին համապատասխան:
II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհրդի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներին հասարակություն ինտեգրման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումն է:
Այդ նպատակով խորհուրդը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ՝
ա) հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամների համար հավասար (մատչելի) պայմանների ապահովման,
բ) հաշմանդամների իրավունքների իրացման և շահերի պաշտպանության,
գ) հասարակության մեջ հաշմանդամների նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառման և կանխարգելման,
դ) հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում գործող օրենսդրության՝ ընդունված միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխանեցման և կատարելագործման,
ե) հաշմանդամության կանխարգելման ու հաշմանդամների վերականգնողական ծրագրերի և այլ միջոցառումների մշակման,
զ) հաշմանդամության ոլորտում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության,
է) հաշմանդամների սոցիալական պաշտպանությանը վերաբերող` հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման վերաբերյալ:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ:
Խորհրդի նիստերին առանձին դեպքերում կարող են հրավիրվել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
5. Խորհուրդը գլխավորում, խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը, ժամը նշանակում, նիստերը վարում և օրակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ խորհրդի նիստերը կարող է վարել խորհրդի աշխատանքները համակարգողը:
6. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:
Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ստորագրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ խորհրդի աշխատանքները համակարգողը`
ա) իրականացնում է խորհրդի նիստերի կազմակերպման աշխատանքները,
բ) կազմակերպում է խորհրդի ընթացիկ աշխատանքները,
գ) ստորագրում է խորհրդի գործունեությանն առնչվող փաստաթղթերը,
դ) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդին օգնում է ընթացիկ գործերում, ապահովում գործավարությունը,
ե) նախապատրաստում է առաջարկություններ խորհրդի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ,
զ) վերլուծում է խորհրդի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում Հայաստանի Հանրապետության վարչապետին,
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
8. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.02.2008, N 98-Ն | 03.04.2008, N 747-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|