ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2011 թվականի N 765-Ա
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
Հաստատել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-172-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 | 
|  Հավելված  | 
Ց Ա Ն Կ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN | Միջոցառման անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 1. | «Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների խմբերի համապատասխանությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ արդարադատության | 2011 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 2. | «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ արդարադատության նախարարություն | 2011 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 3. | «Հանրային ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ առողջապահության նախարարություն | 2011 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 4. | «Հանրային ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ այլ ծառայողների կատարած իրավախախտումների և հանրային ծառայությանն առնչվող ցանկացած անօրինական, այդ թվում` կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձանց, իրավասու պետական մարմիններին տեղեկացնելու և հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | 2011 թ.  | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 5. | «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | 2011 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
(Ցանկը փոփ. 07.09.11 N 840-Ա)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան |