«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2006 թվականի N 1130-Ա
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը, որը հանդիսանում է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) խոշոր բաժնետերը և սեփականության իրավունքով տնօրինում է ընկերության 2678559 հասարակ բաժնետոմսերից 1505320 բաժնետոմսերը (կամ 56.2 տոկոս բաժնեմասը), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալ առաջարկությամբ և համապատասխան առուվաճառքի պայմանագրերի կնքմամբ ձեռք բերել ընկերության մյուս բաժնետերերին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերը (այսուհետ` գործարք)` այն հաշվով, որ գործարքի արդյունքում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կդառնա ընկերության մինչև 90 տոկոս բաժնեմասի սեփականատերը: Ընդ որում, «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությամբ` կնքվող գործարքներում ընկերության բաժնետոմսերի գինը պետք է սահմանվի`
ա) ընկերության կանոնադրական կապիտալում 8 և ավելի տոկոս մասնակցություն ունեցող` իրավաբանական անձ հանդիսացող բաժնետերերից ձեռք բերելիս` մեկ բաժնետոմսի համար դրա անվանական արժեքի 25 տոկոսի չափով.
բ) ընկերության կանոնադրական կապիտալում 8 տոկոսից պակաս մասնակցություն ունեցող` իրավաբանական անձ հանդիսացող բաժնետերերից ձեռք բերելիս` մեկ բաժնետոմսի համար դրա անվանական արժեքի 25 տոկոսից պակաս` կողմերի միջև փոխհամաձայնեցված գնով.
գ) ֆիզիկական անձ հանդիսացող ընկերության բաժնետերերից ձեռք բերելիս` մեկ բաժնետոմսի համար` կողմերի միջև փոխհամաձայնեցված գնով:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից` ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման մասին հայտի (առաջարկության)` սահմանված կարգով ստացման դեպքում թույլատրել «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրենց պատկանող ընկերության հասարակ բաժնետոմսերն օտարել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սեփականությունը հանդիսացող ընկերության բաժնետոմսերն օտարել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` դրանց անվանական արժեքի 25 տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 21 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|