«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2006 թվականի N 479-Ա
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 39-րդ հոդվածին և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառտնտեսության` 4118 հեկտար ու Եղեգիսի անտառտնտեսության` Հերհերի անտառպետության` 3620 հեկտար և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 4524 հեկտար տարածքներում` համաձայն հավելվածի, կազմակերպել կենդանական աշխարհի օգտագործում և վերարտադրություն:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագրեր:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի դեկտեմբերի 20-ի N 734 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. ապրիլի 17 |
Հավելված |
Ս Խ Ե Մ Ա
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.06.2006, N 865-Ա | 28.06.2006, N 479-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|