Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2007-01.01.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.369
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.09.2006
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306338

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

15 սեպտեմբերի 2006 թ.
ք. Երևան

թիվ 17-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 18-Ն ԵՎ 19-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» ձև թիվ 1-Ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 1-Ավտո (ամսական) «Ավտոմոբիլային տրանսպորտի շահագործական շարժակազմի առկայության և աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 18-Ն և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 65-Ավտո (եռամսյակային) «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 19-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

Հավելված

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի 
2006 թ. սեպտեմբերի 15-ի
թիվ 17-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական  աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ  և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան: 

1.3. Վարձատու կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ներառում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող հաշվետվությունում:

1.4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

1.5. Հաշվետվությունում չեն ներառվում  կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով և այլն) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

1.6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

Ավտոբուս՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:

Միկրոավտոբուս՝ փոքր դասի՝ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:

Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի՝ ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ուղին (ուղեգիծը):

Կանոնավոր փոխադրումների երթուղի՝ ավտոբուսների շարժման սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով գործող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:

Ներքաղաքային երթուղի՝ Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը  ու վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում: 

Ներմարզային երթուղի՝ միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և  դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:

Միջմարզային երթուղի՝ երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:

Միջպետական երթուղի՝  պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:

Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների երթ`

- երկու վերջնակետերով երթուղիների դեպքում՝ ավտոբուսի շարժը մի ուղղությամբ՝ երթուղու  սկզբնակետից մինչև վերջնակետը.

- շրջապտուտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն՝ երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ  Է համարվում  ավտոբուսի  ժամանումը սկզբնակետից այդ նույն կետը:

Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 1), Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 2), Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը (բաժին 3), Շահագործական շարժակազմի առկայությունը  և կատարված  երթերը (բաժին 4), Ֆինանսական ցուցանիշները (բաժին 5):

2.1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառված են  բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:

Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:

Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում են ապրանքանյութական արժեքների գրանցումները և հաշվառումները:

Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում՝ արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:

Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից՝ դրանց կշռման կամ համապատասխան գործակիցների կիրառման միջոցով:

Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:

Հատերով հաշվառվող բեռների  (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:

Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:

Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը՝ 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:

Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:

2.2. Ուղևորների թվաքանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ:

Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:

Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:

Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:

Որպես պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:

2.3. Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներքաղաքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու  միջոցով: Ներքաղաքային փոխադրումների դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:

2.4. Ուղևորաշրջանառությունը (տող 160) որոշվում է հետևյալ կերպ.

ա) ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով.

բ) ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.

- 1 երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում՝   ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը  որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և  երթուղու երկարության հարաբերակցությամբ: Օրինակ՝ ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը՝45 կմ, ապա  տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի՝ 350:45=7,78 դրամ.

- առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում՝ 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով:

Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ՝

օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղի.

I երթուղի՝ հեռավորությունը՝ 20 կմ, երթերի թիվը՝ 15, ուղևորներով վազքը՝ 15x20=300 կմ 

II երթուղի՝ 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը՝ 20x25=500 կմ

III երթուղի՝ 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը՝ 6x30=180 կմ

Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի՝

(300+500+180):(15+20+6)=980:41=23.9 կմ.

գ) միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը  որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու  հեռավորության  արտադրյալով:

Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.

- ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից)  որոշվում է ավտոբուսների ուղևորներով  վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման  գործակիցը   ընդունվում է  0,65,

- միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի  արտադրյալով.

դ) թեթև մարդատար տաքսիների ներքաղաքային ուղևորաշրջանառությունը որոշվում է ավտոմեքենաների կատարած  վճարովի  վազքերը  կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական հաղորդակցության ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:

2.5. IV բաժնի շահագործական շարժակազմի (տողեր` 410, 420, 430 և 440) թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցված և այլ իրավունքներով օգտագործվող  բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և  թեթև մարդատար տաքսիների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում:

2.6. Կատարած երթերը (տողեր` 450 և 460) լրացվում են ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:

2.7. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 510) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը` առանց ավելացված արժեքի հարկի:

Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:

2.8. Շահագործական ավտոբուսների և միկրոավտոբուսների հասույթը (առանց ավելացված  արժեքի հարկի) (տողեր` 520 և 530) ցույց են տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի):

2.9. Թեթև մարդատար տաքսիներից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 540) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները, ներառյալ այն հասույթը, որը ստացվում է պատվիրատուի կողմից ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:

2.10. Աշխատողների միջին  ցուցակային թվականակը (տող 610) ցուցանիշը հաշվարկվում  է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվականակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների  ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար: Երկու և ավելի հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների  ցուցակային թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Ներմուծեք նկարագրությունը_17995

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման
ժամկետը`

Ազգային վիճակագրական
ծառայության մարզային
գործակալություն (տարածքային
բաժին)

տրանսպորտային գործունեությամբ զբաղվող
իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը
մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 5-ը
Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________

_________________________________________________

Գտնվելու վայրը ______________________________________

_____________________________________   
I   I   I   I   I   I   I
(փոստային դասիչ)
Մարզը ______________ Համայնքը_______________________

Պետական ռեգիստրում գրանցված համարը  I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   I   I   I   I   I   I   I   I   I

Հարկ վճարողի հաշվառման համարը                       I   I   I   I   I   I   I   I   I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
1-ԱՎՏՈ
(ամսական)

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի սեպտեմբերի 15-ի.
2006թ. թիվ 17-Ն որոշմամբ





 

Չլրացնել             Ներմուծեք նկարագրությունը_17998

ՏԳՏԴ  I   I   I   I   I   I

Մարզը         
I   I   I

Համայնքը    I   I   I   I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

200_  թ. ____________________  ամսվա համար

 

1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի  աշխատանքը

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Չափի
միավորը

Հաշվետու
ամիսը

Աճողական թվերով

հաշվետու
տարվա
սկզբից

նախորդ
տարվա
համապա-
տասխան
ժամանակա-
շրջանի
համար

Ա

Բ

Գ

1

2

3

Փոխադրվել են բեռներ, ընդամենը 110

հազար
տոննա

     

այդ թվում` ըստ հաղորդակցության

տեսակների

ներքաղաքային

111

-"-

     
ներմարզային 112

-"-

     
միջմարզային 113

-"-

     
միջպետական 114

-"-

     
Բեռնաշրջանառություն 120

հազար
տոննա-կմ

     

այդ թվում` ըստ հաղորդակցության

տեսակներիներքաղաքային

121

-"-

     
ներմարզային 122

-"-

     
միջմարզային 123

-"-

     
միջպետական 124 

-"-

     

 

2. Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Չափի
միավորը

Հաշվետու
ամիսը

Աճողական թվերով

հաշվետու
տարվա
սկզբից

նախորդ
տարվա
համապա-
տասխան
ժամանակա-
շրջանի
համար

Ա

Բ

Գ

1

2

3

Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը 210

հազար
ուղևոր

     

այդ թվում` ըստ երթուղիների տեսակների
ներքաղաքային

211

-"-

     
ներմարզային 212

-"-

     
միջմարզային 213

-"-

     
միջպետական 214

-"-

     
210 տողից`
միկրոավտոբուսներով, ընդամենը
220

-"-

     

այդ թվում` ըստ երթուղիների տեսակների
ներքաղաքային

221

-"-

     
ներմարզային 222

-"-

   

 

միջմարզային 223

-"-

   

 

միջպետական 224

-"-

 

 

 

Ուղևորաշրջանառություն, ընդամենը 230

հազար
ուղևոր-կմ

 

 

 

այդ թվում` ըստ երթուղիների տեսակների

ներքաղաքային
231

-"-

 

 

 

ներմարզային 232

-"-

 

 

 

միջմարզային 233

-"-

 

 

 

միջպետական 234

-"-

 

 

 

230 տողից`
միկրոավտոբուսներով, ընդամենը
240

-"-

 

 

 

այդ թվում` ըստ երթուղիների տեսակների
ներքաղաքային
241

-"-

 

 

 

ներմարզային 242

-"-

 

 

 

միջմարզային 243

-"-

 

 

 

միջպետական 244 

-"-

 

 

 

 

3. Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Չափի
միավորը

Հաշվետու
ամիսը

Աճողական թվերով

հաշվետու
տարվա
սկզբից

նախորդ
տարվա
համապա-
տասխան
ժամանակա-
շրջանի
համար

Ա

Բ

Գ

1

2

3

Փոխադրվել են ուղևորներ 310

հազար
տոննա

     

այդ թվում` ըստ երթուղիների
տեսակների
ներքաղաքային 

311

-"-

     
ներմարզային 312

-"-

     
միջմարզային 313

-"-

     
միջպետական 314

-"-

     
Ուղևորաշրջանառություն
(հաշվարկվում է վճարովի
վազքով)
320

հազար
ուղևոր-կմ

     

այդ թվում` ըստ երթուղիների
տեսակների
ներքաղաքային 

321

-"-

     
ներմարզային 322

-"-

     
միջմարզային 323

-"-

     
միջպետական 324

-"-

     


4. Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը

 

Տողի
համա-
րը

Չափի
միավորը

Հաշվե-
տու
ամիսը

այդ թվում`  ըստ հաղորդակցության
տեսակների

ներքաղա-
քային

ներմար-
զային

միջմար-
զային

միջպե-
տական

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

Բեռնատար ավտոմեքենաներ

410

միավոր

 

x

x

x

x

Ավտոբուսներ

420

-"-

 

 

 

 

 

Միկրոավտոբուսներ

430

-"-

 

 

 

 

 

Թեթև մարդատար տաքսիներ

440

-"-

 

x

x

x

x

Ավտոբուսների կատարած երթերը

450

-"-

 

 

 

 

 

Միկրոավտոբուսների կատարած
երթերը

460

-"-

 

 

 

 

 

Թեթև մարդատար տաքսիների
պատվերների քանակը

470

-"-

 

 

 

 

 


5. Ֆինանսական ցուցանիշները

 

Տողի
համա-
րը

Չափի
միավորը

Հաշվե-
տու
ամիսը

այդ թվում`  ըստ հաղորդակցության
տեսակների

ներքաղա-
քային

ներմար-
զային

միջմար-
զային

միջպե-
տական

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

Բեռնափոխադրումներից

 

 

x

x

x

x

x

հասույթ (առանց ավելացված

արժեքի հարկի)

510

հազար դրամ

 

 

 

 

 

ծախսեր

511

-"-

 

 

 

 

 

Ուղևորափոխադրումներից

 

 

x

x

x

x

x

հասույթ (առանց ավելացված

արժեքի հարկի)

520

հազար դրամ

 

 

 

 

 

ծախսեր

521

-"-

 

 

 

 

 

որից` միկրոավտոբուսներով
ուղևորափոխադրումներից

 

 

x

x

x

x

x

հասույթ (առանց ավելացված

արժեքի հարկի)

530

հազար դրամ

 

 

 

 

 

ծախսեր

531

-"-

 

 

 

 

 

Թեթև մարդատար տաքսիներով
ուղևորափոխադրումներից

 

 

x

x

x

x

x

հասույթ (առանց ավելացված

արժեքի հարկի)

540

հազար դրամ

 

 

 

 

 

ծախսեր

541

-"-

 

 

 

 

 


Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը,  ընդամենը

այդ թվում`

(610)____մարդ

բեռնափոխադրումներով զբաղվող

(611)____մարդ
ուղևորափոխադրումներով զբաղվող (612)____մարդ

Ղեկավար

____________________
(Ազգանուն, անուն)

_________________
(Ստորագրություն)

Լրացնող

____________________
(Ազգանուն, անուն)


________________
(Ստորագրություն, պաշտոն)

(գլխավոր հաշվապահկամ այլ լիազորված անձ)

____________________
(Հեռախոսահամար(ներ))

__ _________200_թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ ______________@____________